Նախագծի մասին
AGREEN նախագիծ
«Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN) նախագծի նպատակն է ձևավորել համագործակցության ցանցեր և ապահովել վերազգային մակարդակում գիտելիքի տարածման հիմքեր՝ այդպիսով նպաստելով կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական գործելակերպերի տարածմանը և սոցիալական բարօրության հաստատմանը, քանզի դա է էվոլյուցիան և ապագան։
AGREEN նախագիծն առաջարկում է կլիմային ուղղված կայուն գյուղատնտեսության հայեցակարգ՝ որպես մոտեցում, որն օգնում է առաջնորդել գյուղատնտեսական համակարգի վերափոխման և վերակողմնորոշման համար անհրաժեշտ գործողության պայմաններում պարենային անվտանգության զարգացման և ապահովման արդյունավետ աջակցություն։
Քանզի գյուղատնտեսությունը, բացի ավանդական ճյուղ լինելուց, սահմանվում է որպես Սևծովյան երկրների համար համագործակցության հիմնական ոլորտ, AGREEN նախագիծը նպատակ ունի ստեղծել անդրազգային հարթակ և ցանց, ինչը հնարավորություն կտա գիտելիքների և լավ գործելակերպերի փոխանակման համար՝ միավորելով գյուղատնտեսական ոլորտի բազմաթիվ առանցքային շահագրգիռ կողմերին։ Դա կնպաստի գյուղատնտեսական ոլորտի վերափոխմանը, կխթանի կլիմային ուղղված ռեսուրսների հարմարավետ օգտագործմանը և տեխնոլոգիաների կիրառմանը՝ ի շահ տեղական համայնքների և տարածաշրջանի։
գործունեության խմբեր
Անդրսահմանային ցանց՝ Սևծովյան տարածաշրջանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական արտադրանքի ռեգիոնալ բրենդի զարգացման համար
AGREEN-ի հիմնական նպատակներից մեկն է ստեղծել ցանց, որը հիմնված կլինի «փորձառության համայնք» մոտեցման վրա, որը կծառայի որպես կապող օղակ փորձագետների և հետազոտողների (որոնք նպաստում են իրենց մասնագիտական փորձին) և պրակտիկանտների և ֆերմերների (որոնք իրական կյանքում կիրառում են գիտելիքներ, հետազոտությունների արդյունքներ և եզրակացություններ) միջև ։ Երկրորդը՝ նախագծի կոնսորցիումը ձգտելու է ստեղծել Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի եղանակով ծագած և արտադրված տնտեսական ապրանքների տարածաշրջանային բրենդ։ Բրենդինգ ռազմավարության վարմանը զուգահեռ կստեղծվի վաճառքի մեծածախ և մանրածախ լոգիստիկ կենտրոնների ինտերակտիվ քարտեզ, ինչը կհեշտացնի գործընկեր երկրներում և տարածաշրջաններում հարակայուն կերպով ստացված գյուղատնտեսական արտադրանքի առևտուրը։
Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության գործելակերպերը
Միջոցառումների երկրորդ խմբի շրջանակներում AGREEN փորձառության համայնքը օգտագործում է գյուղատնտեսական մշակաբույսերի մոդելավորման մեթոդը տարբեր էնդեմիկ սորտերի վրա հիմնված մշակաբույսերի մոդելավորման մեթոդի կիրառման միջոցով։ Սևծովյան ավազանի երկրների համար երեք տարբեր լուծում կթեստավորվի Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի գործընկերների փորձարարական հողակտորների վրա․ արդյունքում ակնկալվում է ստանալ կլիմային ուղղված խելացի մշակաբույսեր, որոնք հասանելի կդառնան ֆերմերներին և այլ շահագրգիռ կողմերին։ Նախագծի նպատակն է ամրապնդել համագործակցությունը մշակողների, գործարարների և Սևծովյան տարածաշրջանում պահպանության և կայուն գյուղատնտեսության հարցերով զբաղվող մասնագետների միջև, բարելավել տեղեկատվության փոխանակումը, փոխադարձ ուսուցումը, խթանել արդիականացումը և բարձրացնել կայուն տնտեսությունների արդյունավետությունը: GA T1-ում նշված լուծումների հետ միասին գյուղատնտեսական արտադրողներին կտրամադրվեն մի շարք գործիքներ, ինչը թույլ կտա բարելավել իրենց տնտեսությունների գործունեության կատարողականը ՍԱ-ում փոփոխվող նոր կլիմայական պայմաններում։
Սևծովյան ավազանի տարածաշրջանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության ինտերնետ կապով տեղեկությունների փոխանակում և ուսուցում
Ժամանակակից աշխարհում ինտերնետ կապը տեղեկատվության և գիտելիքների փոխանակման միջոցով գյուղատնտեսության զարգացման համար հանդիսանում է առանցքային գործոն։ Այսպիսով՝ միջոցառումների երրորդ խումբը նպատակաուղղված է տեղական ֆերմերային տնտեսություններում առկա խոչընդոտների հաղթահարմանը՝ իրենց արտադրանքը Սևծովյան ավազանի երկրներ արտահանելու և գյուղատնտեսության ոլորտում կայուն արտադրությունը խթանելու համար։ Սևծովյան ավազանի՝ կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության ոլորտում տեղեկատվության փոխանակման և ուսուցման համար ինտերնետ կապը ձեռք է բերվում ցանց ստեղծելու և առևտրի ուղիներ ապահովելու համար՝ համապատասխան ինտերնետային գործիքի ինտեգրման միջոցով: AGREEN հարթակը կլիմային ուղղված խելացի արտադրողների, կոոպերատիվների, ասոցիացիաների, փորձագետների միջև անդրազգային կապի կամուրջ է: Այն շահագրգիռ կողմերին հնարավորություն է տալիս արդյունավետ օգտագործել տեղեկատվությունը, աջակցել գյուղատնտեսական գործընթացների բարելավմանը արդյունավետ ուսուցման միջոցով և արդիականացնել գյուղատնտեսական գործելակերպի և գյուղատնտեսական արտադրանքի հետագծելիության մոնիտորինգը:
Կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության ձեռնարկության ուսուցում
Գյուղատնտեսության վերափոխումը և Սևծովյան ավազանում «կլիմային ուղղված խելացի» գործելակերպերի ընդունումը կախված է ֆերմերների և ագրո ձեռներեցների գիտելիքների նպատակային բարելավումից: Ֆերմերները գտնվում են կլիմայի փոփոխության ամենամեծ սպառնալիքի տակ, բայց նրանք նաև մեծ դեր են խաղում դրա լուծման գործում: Կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական տեխնիկան կարող է բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը և եկամուտները, գյուղական համայնքներին դարձնել ավելի դիմացկուն կլիմայի փոփոխության նկատմամբ, և հնարավորության դեպքում մեղմացնել կլիմայի փոփոխությունը: Տեղական գիտելիքները, ինչպես նաև հետազոտությունը և տեղական գործունեությունը կապելու ունակությունը, առանցքային դեր են խաղում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության մոտեցման ընդլայնման գործում՝ ամրապնդելու ֆերմերների ապրուստի միջոցների կայունությունը: Համապատասխանաբար, միջոցառումների վերջին խումբը ներառում է վերապատրաստման դասընթացի համատեղ մշակում՝ «Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» խորագրով հիբրիդային շարժունության սկզբունքով կարճաժամկետ դասընթաց, որը կթեստավորվի ուսուցանվողների փորձնական խմբի հետ և կտեղադրվի AGREEN առցանց հարթակում։ Դասընթացը պետք է փորձարկվի վերապատրաստվողների փորձնական խմբի հետ, ովքեր իրենց հերթին կանցկացնեն ազգային դասընթացներ՝ իրենց դասընթացը բազմապատկելու համար: