Ծրագրի մասին (ՍԱ)
ԵՀԳ անդրսահմանային համագործակցության Սևծովյան ավազանի ծրագիր
ԵՀԳ անդրսահմանային հարևանության գործիքի Սևծովյան ավազանի 2014-2020 ծրագրի հիմքերը գալիս են դեռևս նախորդ համագործակցության շրջանակից և ներառում են ԵՀԳ անդրսահմանային հարևանության և համագործակցության գործիքի շրջանակում ֆինանսավորված Սևծովյան ավազանի 2007-2013 ծրագրի քաղված համապատասխան դասերը։Նպատակ ունենալով բարելավել Սևծովյան ավազանի երկրների ժողովրդների բարեկեցությունը կայուն զարգացման և բնության միասնական պաշտպանության միջոցով՝ Սևծովյան ավազանի 2014-2020թթ․ ծրագիրը հանդիսանում է Եվրոպական հարևանության գործիքի անդրսահմանային համագործակցության շրջանակում ֆինանսավորված ԵՄ անդրսահմանային համագործակցության ծրագրերից մեկը։ Ծրագիրը նպատակ ունի նպաստելու Սևծովյան ավազանի երկրների ավելի ուժեղ և կայուն տնտեսական և սոցիալական զարգացմանը։
- Զարգացնել բիզնեսը և ձեռներեցությունը Սևծովյան ավազանի երկրներում;
- Նպաստել Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պահպանության և ծովային աղբի համատեղ կրճատմանը:
Նախկին համագործակցության շրջանակից բխող Սևծովյան ավազանի ԵՀԳ ԱՀ 2014-2020 ծրագրին մասնակցող երկրներն են՝ Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Մոլդովան, Թուրքիան, Ուկրաինան, Ռումինիան և Հունաստանը: Ծրագիրը ինտեգրում է Սևծովյան ավազանի երկու շրջանակներից քաղված դասերը։

Հիմնական խնդիրները

1.
Սահմանային շրջաններում խթանել տնտեսական և սոցիալական զարգացումը

2.
Մատնանշել ընդհանուր մարտահրավերները՝ բնապահպանական, հանրային առողջության, անվտանգության և ապահովության

3.
Առաջ մղել մարդկանց, ապրանքների և կապիտալի ճկունության ավելի լավ պայմաններ