2022 թ․ դեկտեմբերի 19-ին Հայաստանում տեղի է ունեցել բազմապատկիչների տեղական աշխատաժողովը

«Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» դասընթացը ներկայացվել է Հայաստանի շահագրգիռ կողմերին բազմապատկիչների տեղական աշխատաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել 2022թ․ դեկտեմբերի 19-ին։ Հավաքվելու հիմնական նպատակն էր ընդլայնել AGREEN-ի ցանցը երիտասարդ բազմապատկիչների օժանդակությամբ և ներկայացնել դասընթացի համար մշակված վերապատրաստման ծրագիրն ու կրթական նյութերը։

Միջոցառումը կազմակերպվել էր առցանց, որին մասնակցում էին տարբեր թիրախային խմբերի շուրջ 50 ներկայացուցիչներ՝ պետական մարմիններ, հասարակական կազմակերպություններ (ՀԿ), բարձրագույն կրթական և հետազոտական հաստատություններ, բիզնեսին աջակցող կազմակերպություններ, ՓՄՁ-ներ և լայն հանրության ներկայացուցիչներ։

2022թ․ նոյեմբերին Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցը (ԴԱԲԴ)՝ որպես AGREEN նախագծի առաջատար գործընկեր, հյուրընկալեց միջազգային վերապատրաստման դասընթացը 6 համագործակից երկրներից երիտասարդ բազմապատկիչներ պատրաստելու նպատակով՝ խթանելու և աջակցելու AGREEN-ի վերապատրաստման դասընթացի մատուցմանը: Դրանից հետո հայաստանյան բազմապատկիչները, ովքեր դասընթացին մասնակցեցին առցանց տեսակոնֆերանսի միջոցով և սովորեցին, թե ինչպես կազմակերպել դասընթացն իրենց երկրում և տարածել իրենց տեղական համայնքներում, ներգրավվել էին բազմապատկիչների տեղական աշխատաժողովի նախապատրաստմանը ու անցկացմանը։ Այսպիսով՝  մենք հասանք դեկտեմբերի 19-ին կայացած միջոցառմանը, երբ հայաստանյան լսարանին ներկայացրինք դասընթացի 6 մոդուլները։

Միջոցառման ընթացքում պարբերաբար հնչեցին հարցեր՝ ուղղված ոչ միայն բազմապատկիչների ելույթներին, այլև թեմատիկ առկա խնդիրներին և մարտահրավերներին, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի լոգիստիկ կենտրոնների դերի բարձրացմանը, կարևորությանն ու եվրոպական գործելաոճին համապատասխանելուն, որպեսզի լոգիստիկ կենտրոնների միջոցով ապրանքների վաճառքն արտադրողների համար ավելի հեշտ և սահուն կերպով իրականացվի։ Վերջում մասնակիցներին տրամադրվեցին առցանց գնահատման ձևեր՝ աշխատաժողովի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու համար։

Ստորև կարող եք գտնել հայերեն թարգմանված զեկուցումները.

(Ինտերնետ հարթակ; Մոդուլ 1; Մոդուլ 2; Մոդուլ 3; Մոդուլ 4; Մոդուլ 5; Մոդուլ 6)

Loading