Թուրքիայում կայացել է AGREEN-ի ֆոկուս-խմբային աշխատաժողովը

Թեքիրդաղի Նամիք Քեմալ համալսարանը (T-NKU)՝ որպես ԱՀ-ԵՀԳ AGREEN (BSB-1135) նախագծի գործընկեր, 2021 թ. մարտի 31-ին կազմակերպել է ֆոկուս-խմբային առցանց քննարկում։ AGREEN ֆոկուս-խմբային քննարկումը նվիրված էր ընդհանրական բրենդինգին՝ որպես A.T1.3 գործողության ձեռքբերում/արդյունք (deliverable): Հանդիպմանը մասնակցել են տեղական ֆերմերների, ձեռնարկությունների, հետազոտողների և պետական հաստատությունների տարածաշրջանային ներկայացուցիչների լայն շրջանակներ, որոնք պատասխանատու են գյուղատնտեսական քաղաքականության համար։

AGREEN-ի բրենդինգին նվիրված աշխատաժողովը մեկնարկել է Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքում որպես «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության BSB-1135» նախագծի երկրորդ ազգային միջոցառում:

AGREEN բրենդինգին նվիրված ֆոկուս-խմբային աշխատաժողովի բացումն իրականացվեց նախագծի համակարգող դկտ․պրոֆ․ Տոլգա Էրդեմը ՏՆՔՀ-ից։ Դոկտոր Դույգու Դողանը ներկայացրեց AGREEN նախագծի նպատակները, առաքելությունը և ակնկալվող արդյունքները՝ անդրադառնալով երկու հիմնական հասկացությունների՝ կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությանը և փորձառության համայնքին։ AGREEN-ի «Blueprint» բրենդի փորձագետ, դկտ․պրոֆ․ Մ․ Օմեր Ազաբագաօղլուն տեղեկացրեց ՍԱ տարածաշրջանում կլիմային ուղղված խելացի բերքի և արտադրանքի համար ընդհանրական բրենդինգի կարիքի վերաբերյալ: Նա նաև մոդեռացրեց ֆոկուս-խմբային քննարկումները առ այն, թե ինչպես ստեղծել համընդհանուր բրենդ, որն իր հետքը կթողնի։ Ֆոկուս-խմբային աշխատաժողովի ընթացքում մասնակիցները և AGREEN փորձառության համայնքի անդամները քննարկեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ բրենդների միջազգային հավատարմագրումը, սննդամթերքի և կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական արտադրանքի շուկայի մրցակցությունը, հնարավոր սպառողների պրոֆիլը, տեղական արտադրողների և ֆերմերների սպասելիքները և ընդհանրական բրենդի նույնականացումը:

AGREEN նախագիծը՝ «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության», իրականացվում է ՍԱ-ի 6 երկրներից 6 գործընկերների կողմից (Հայաստան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Ռումինիա և Թուրքիա) «Սևծովյան ավազան 2014-2020 թթ.» համատեղ գործառնական ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ Եվրոպական հարևանության գործիքի (ԵՀԳ) միջոցով և մասնակից երկրների կողմից (Հայաստան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ռումինիա, Թուրքիա և Ուկրաինա)։

 570 total views,  1 views today