22-25․11․2022 շաբաթվա ընթացքում Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցը (DABS) հաճույքով հյուրընկալել է «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» /AGREEN/ նախագծի շրջանակում միջազգային կարևորագույն միջոցառումներից մեկը։ 6 երկրների մասնակիցները մասնակցել են Դոբրուդջայի Դոբրիչ քաղաքում անցկացված միջազգային դասընթացին, որը նվիրված էր Սևծովյան ավազանում (ՍԱ) կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության ձեռներեցությանը։ Միջոցառմանը մասնակցել է յուրաքանչյուր երկրից (Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա, Վրաստան և Հունաստան) առնվազն 3 ներկայացուցիչ (երիտասարդ ֆերմերներ, գյուղատնտեսության ոլորտի մասնակիցներ և/կամ վերջին կուրսի ուսանողներ, ովքեր հետաքրքրված են գյուղատնտեսությամբ զբաղվելու, առաջադրված են տեղական շահակից խմբերից և/կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսի և/կամ հովանավոր կազմակերպությունների կողմից), մինչդեռ հայկական մի քանի մասնակիցներ (բազմապատկիցներ) մասնակցել են առցանց տեսակոնֆերանսի միջոցով։
6. PP1_D.C.3.1_AGREEN_e-news Releases-No.6-Training -(AM)