Դաշտային այց, Վրաստան, Թբիլիսիի շրջան — 07.08-10.08.2022
2022 թվականի օգոստոսի 7-10-ը ժամանակահատվածում Վրաստանում տեղի ունեցավ փորձի փոխանակման երկրորդ դաշտային այցը, որի շրջանակում «Էլկանա» կենսաբանական ֆերմերային ասոցիացիան հյուրընկալել էր նախագծի գործընկերների ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-13-ը Վրաստանը հյուրընկալել էր նախագծի գործընկեր երկրներին փորձի փոխանակման առաջին այցի համար, որը կազմակերպված էր «Էլկանա» կենսաբանական ֆերմերային ասոցիացիայի կողմից։ Այցի ընթացքում մասնակիցներն այցելել էին “Seed Ark Farm”, որտեղ կատարվում են տարբեր մշակաբույսերի գիտական փորձարկումներ՝ ազնվամորի, ռեհան, լոլիկ և այլն։ Ծրագրի շրջանակում ցորենի տարատեսակներն էին փորձարկում՝ մանրամասն բացատրելով և ցույց տալով մշակման տեխնոլոգիաներն ու առանձնահատկությունները։
Հաշվի առնելով առաջին այցի ժամանակ ստացված տեղեկատվությունը և փորձարարական աշխատանքները, երկրոդ այցի ընթացքում հիմնականում տեղի է ունեցել նախորդ այցի ժամանակ քննարկված մոդելների արդյունքների ներկայացում։ Ինչպես արդեն գիտենք, ծրագրի շրջանակում փորձարկվում են ցորենի տարատեսակներն։ Իրականացվել է փորձարկված մշակաբույսի բերքահավաք և հատիկների տարանջատում, մանրամասն ցուցադրվել են ստացված արդյունքները, ինչպես նաև ցուցադրվել է ցորենի տվյալ տեսակի աճը կլիմային ուղղված խելացի տեխնոլոգիայով մշակման եղանակով։
Ագրոնոմները փաստեցին, որ ստացվել է բարձր որակի բերք և բերքատվության տոկոսը նույնպես ակնկալիքների սահմանում է եղել։
Մյուս երկրների նման Վրաստանում ընտրված մշակաբույսերը փորձարկվել են ինչպես կլիմայի նկատմամբ խելամիտ, այնպես էլ ավանդական եղանակներով՝ համեմատական վերլուծություն իրականացնելու նպատակով։ Մշակաբույսերի ցանկը, ըստ ամեն երկրի, հետևյալն է․
- Բուլղարիա
- Տրիտիկալե
- Բամիա
- Վրաստան
- Օրգանական ցորեն
- Երեքնուկ
- Ձավարեղեն, հատիկաընդեղեն, բանջարաբոստանային կուլտուրաներ (սինտրոպիկ գյուղատնտեսության մոդել)
- Թուրքիա
- Արևածաղիկ
- Ընկույզ
Թիմը արձանագրեց, որ բոլոր փորձարկումները բարեհաջող են ընթացել։ Ցորենի մշակությունից ստացված ալյուրից պատրաստված հացի որակը և համը չեն զիջում շուկայում առկա հացերի որակին։ Այս ալյուրը ունի սպառման պոտենցիալ, մասնավորապես տեղական ռեստորանների շրջանում։
Այցի ընթացքում տեղի են ունեցել նաև տեսական ներկայացումներ և քննարկումներ, համագործակից երկրները ներկայացրել են իրենց երկրներում փորձարկումների այդ պահի իրավիճակները։ Հանդիպման մասնակիցներն այցելել են ավանդական եղանակով պանիրների արտադրությամբ զբաղվող Ալոդա Ջվարիձեի գյուղտնտեսություն Չոբարետի գյուղում, որտեղ տեղի է ունեցել ավանդական տեխնոլոգիաներով հացի և պանրի պատրաստման ցուցադրություն, ինչպես նաև խաչապուրիի պատրաստում և ցուցադրություն։
Նախագիծը ֆինանսավորվում է «Սևծովյան ավազան 2014-2020թթ.» ԵՀԳ անդրսահմանային համագործակցության համատեղ գործառնական ծրագրի՝ Առաջնահերթություն 1.2 «Անդրսահմանային հնարավորությունների մեծացում հանուն առևտրի և գյուղատնտեսության ու հարակից ոլորտների արդիականացման»-ի շրջանակում։ Նախագծի տևողությունն է 30 ամիս (01.06.2020թ. — 30.11.2022թ.): Ընդհանուր բյուջեն կազմում է 799 279.60 եվրո (451 640 930.776 ՀՀ դրամ, InforEuro փոխարկում, հոկտեմբեր):
5.PP2_D.C.3.1_AGREEN_e-news Releases-No.5_Field Trip in Georgia-AM