«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ

2011թ․-ին օրգանական թափոնների վերամշակումը Հայաստանում իրագործելի դարձավ շնորհիվ «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ-ի, որը հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն է։ Այդ օրգանական թափոնները վերամշակելով ստացվում են տարատեսակ օրգանական կենսածին պարարտանյութեր և հողի բարելավիչներ: «ՕՌՎԱԿՕ» ընկերության խելացի գյուղատնտեսության հիմնական բանաձևը կալիֆորնիական կարմիր որդերն են, որոնց միջոցով օրգանական թափոնների վերամշակումից ստացվող մաքուր կենսահումուսն էլ (որդակոմպոստ) հանդիսանում է այդ օրգանական կենսածին պարարտանյութերի հիմքը, որով էլ մշակվում են օրգանական և կանաչ տնտեսությունները։
Հավատարիմ մնալով խելացի և մաքուր գյուղատնտեսության սկզբունքներին՝ ընկերությունը իր ֆերմերներին լրացուցիչ առաջարկում է նաև գյուղատնտեսի խորհրդատվություն, կանաչապատում, ռեկուլտիվացիա (ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի վերականգնում) և կանաչ անկյունի (կանաչ տանիքի) ստեղծում։

«ՕՌՎԱԿՕ» ընկերության առաքելությունն է արտադրել կենսածին պարարտանյութեր, որոնց շնորհիվ կկարողանան ապահովել բույսերի աճի և զարգացման համար առողջ, սննդատարրերով և միկրոօրգանիզմներով հարուստ բնական միջավայր։ Արդյունքում կլինեն առողջ բույսեր, որն էլ բարձր բերքատվության գրավականն է։ Ընկերության տեսլականն է դառնալ օրգանական պարարտանյութեր արտադրող այնպիսի ընկերություն, որի արտադրությունը հիմնված կլինի համաշխարհային ստանդարտների վրա և կբարձրացնի հողի բերրիությունն ու մշակաբույսերի բերքատվությունը։
«ՕՌՎԱԿՕ» ընկերության ամբողջ արտադրատեսականին անցել է օրգանական հավաստագրում և թույլատրված է օրգանական գյուղատնտեսությունում օգտագործման համար։

Loading