AGREEN-ը մշակում է մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ Սևծովյան ավազանում խելացի և կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվող երիտասարդ ձեռներեցների համար

Մշակման փուլում է AGREEN նախագծի շրջանակում «Ձեռներեցությունը Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության համար» վերապատրաստման դասընթացը: 2022 թվականի մարտի 17-ին նախագծի գործընկերների անունից դասընթացի մշակման նպատակով նշանակված փորձագետների մասնակցությամբ կազմակերպվեց առցանց աշխատաժողով։ Մշակողների հիմնական խնդիրներից մեկն էր ուսումնական պլանի ամբողջականացումը, որը կդրվի դասընթացի հիմքում  և համահունչ կլինի գործընկեր երկրների ազգային օրենսդրության առանձնահատկություններին և պահանջներին: Կոնսորցիումի նպատակն է լինելու գտնել դասընթացի այն ճշգրիտ ձևաչափն ու կառուցվածքը, որ այն ճանաչելի լինի բոլոր գործընկեր երկրների կրթական և վերապատրաստման համակարգերում:

Աշխատաժողովի ընթացքում գործընկերները պայմանավորվեցին ուսումնական նյութերի տեսակների, ինչպես նաև մատուցման տարբեր եղանակների, մոդուլների միջև ուսումնական ժամերի բաշխման և դասընթացը հետագայում ևս անցկացնելու հնարավորությունների շուրջ: Այս պահին հետազոտողները ստեղծել են հիմնական մոդուլները, որոնք պետք է մշակվեն դասընթացի շրջանակում․ դրանք են՝

  • Կլիմային ուղղված  խելացի գյուղատնտեսության հայեցակարգը և մոտեցումը Սևծովյան ավազանում
  • Կլիմայադիմակայուն ագրոպարենային արժեշղթաներ
  • Հարակայուն ֆերմերային տնտեսությունների կառավարում
  • Կլիմային ուղղված խելամիտ գյուղատնտեսության վարման ֆինանսավորում
  • Հարակայուն գյուղատնտեսական արտադրանքի շուկայավարում /մարքեթինգ
  • Միջազգային առևտուր և համագործակցություն

Դասընթացի ընդհանուր տևողությունը կկազմի 30 ժամ, իսկ ուսումնական նյութերը կմշակվեն և հաջորդող ամիսներին հասանելի կլինեն AGREEN առցանց հարթակում։ Շարունակեք հետևել մեր նորություններին:

Loading