Մշակման փուլում է AGREEN նախագծի շրջանակում «Ձեռներեցությունը Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության համար» վերապատրաստման դասընթացը: 2022 թվականի մարտի 17-ին նախագծի գործընկերների անունից դասընթացի մշակման նպատակով նշանակված փորձագետների մասնակցությամբ կազմակերպվեց առցանց աշխատաժողով։ Մշակողների հիմնական խնդիրներից մեկն էր ուսումնական պլանի ամբողջականացումը, որը կդրվի դասընթացի հիմքում և համահունչ կլինի գործընկեր երկրների ազգային օրենսդրության առանձնահատկություններին և պահանջներին: Կոնսորցիումի նպատակն է լինելու գտնել դասընթացի այն ճշգրիտ ձևաչափն ու կառուցվածքը, որ այն ճանաչելի լինի բոլոր գործընկեր երկրների կրթական և վերապատրաստման համակարգերում:
Աշխատաժողովի ընթացքում գործընկերները պայմանավորվեցին ուսումնական նյութերի տեսակների, ինչպես նաև մատուցման տարբեր եղանակների, մոդուլների միջև ուսումնական ժամերի բաշխման և դասընթացը հետագայում ևս անցկացնելու հնարավորությունների շուրջ: Այս պահին հետազոտողները ստեղծել են հիմնական մոդուլները, որոնք պետք է մշակվեն դասընթացի շրջանակում․ դրանք են՝
- Կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հայեցակարգը և մոտեցումը Սևծովյան ավազանում
- Կլիմայադիմակայուն ագրոպարենային արժեշղթաներ
- Հարակայուն ֆերմերային տնտեսությունների կառավարում
- Կլիմային ուղղված խելամիտ գյուղատնտեսության վարման ֆինանսավորում
- Հարակայուն գյուղատնտեսական արտադրանքի շուկայավարում /մարքեթինգ
- Միջազգային առևտուր և համագործակցություն
Դասընթացի ընդհանուր տևողությունը կկազմի 30 ժամ, իսկ ուսումնական նյութերը կմշակվեն և հաջորդող ամիսներին հասանելի կլինեն AGREEN առցանց հարթակում։ Շարունակեք հետևել մեր նորություններին: