2022 թ. մարտի 9-ին AGREEN նախագծի 6 գործընկերներն առցանց հանդիպում ունեցան՝ քննարկելու նախագծի առաջընթացը և հետագա քայլերը: Հետագծվել է Ռումինիայում կայանալիք Ղեկավար և գնահատող հանձնաժողովի 4-րդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների առաջընթացը, և այս առումով լավ նորությունն այն է, որ COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների մեծ մասը հանված է, ուստի գրեթե բոլոր գործընկերները կկարողանան վերջապես ճանապարհորդել և անձամբ ներկա գտնվել Կոնստանցայում կայանալիք ժողովին։
Գործընկերները հետևել են մշակաբույսերի՝ կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության (ԿԽԳ) զարգացմանը միտված մոդելների առաջընթացին, ընդ որում փորձագետներն ավարտել են բոլոր 6 մոդելները, որոնք վերջնական ստուգման ու ճշգրտումների փուլում են: Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի փորձարարական դաշտերում փորձարկելու համար ընտրվել են հետևյալ մշակաբույսերը. տրիտիկալե (որը մոդելավորվելու է ավանդական և անվար մշակման մեթոդներով), բամիա (օրգանական և ավանդական մշակություն), արևածաղիկ՝ լրացուցիչ ոռոգման կիրառմամբ, ընկույզ՝ մշակություն ոռոգման տարբեր պայմաններում, օրգանական ցորենի մշակության մոդել և վերջապես, բերքի մոդելավորում սինտրոֆիկ գյուղատնտեսության համար։
Քանի որ գործընկեր երկրներում նախատեսվում է կազմակերպել միջոցառումների ևս մի շարք, գործընկերները սկսեցին պլանավորել տեղական աշխատաժողովները՝ AGREEN առցանց հարթակի ներկայացման նպատակով (մարտ-մայիս ժամանակահատվածում), ինչպես նաև միջազգային համաժողովհամաժողովը, որը կկայանա 2022 թ․ հունիսին, Հունաստանում։
Վերջապես, AGREEN-ի «Ձեռներեցությունը ԿԽԳ-ում» վերապատրաստման դասընթացի մշակումը նույնպես գտնվում է մշակման փուլում, և շուտով կներկայացվի առարկայական ծրագրի վերջնական տարբերակը:
Շարունակեք հետևել մեզ՝ լրացուցիչ մանրամասներ իմանալու համար: