ՍԱ-ում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության համար տարածաշրջանային բրենդինգի միջազգային բիզնես համաժողովը տեղի է ունեցել 2021 թ․ հուլիսի 29-ին Հայաստանում՝ Երևանում, և հյուրընկալվել է հայաստանյան գործընկեր ICARE հիմնադրամի կողմից։
Համաժողովի նպատակն էր միավորել նախագծի վեց գործընկեր երկրների ներկայացուցիչներին և ներկայացնել գործունեության առաջին խմբի շրջանակներում կատարված և ՍԱ ծագմամբ կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության արտադրանքի բրենդինգ ռազմավարության համար նախագծի կոնսորցիումի կողմից առաջարկված հետազոտության արդյունքները։
Միջոցառումը կազմակերպվել էր հիբրիդային ձևաչափով, որտեղ նախագծի որոշ գործընկերների ներկայացուցիչներ ֆիզիկական ներկայություն են ունեցել, իսկ մյուսներն առցանց էին ներգրավված, մինչդեռ բանախոսները համատեղ հանդես են եկել զեկուցումներով և մասնակցել պանելային քննարկումներին: Բացի այդ, տեղական մասնակիցներին հրավիրել էին ֆիզիկապես ներկա գտնվելու միջոցառմանը, իսկ առցանց լսարանը ներգրավվել էր ինտերնետային առցանց հեռարձակման միջոցով։
Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն էր, սակայն տեղական մասնակիցների համար տրամադրվել է անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն։ Միջոցառումը ուղիղ եթերով հեռարձակվել է նախագծի ֆեյսբուքյան էջում, իսկ համաժողովի ձայնագրությունները հասանելի են առցանց երկու լեզուներով՝ անգլերեն և հայերեն: (հղումներ)
Հատուկ ջանքեր են ներդրվել միջոցառման լայն առաջխաղացման համար, որի արդյունքում մասնակցել են տարբեր շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներ, ֆերմերներ, փորձագետներ, պետական մարմիններ և այլն: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 100 մարդ (ֆիզիկական և առցանց ներկայությամբ)։
Համաժողովի նյութերը, որոնք ներադում են հաամժողովի օրակարգը, բանախոսների զեկուցումները, արված զեկուցումների ամփոփագիրը և պանելային քննարկումների հիմնական եզրակացությունները (անգլերեն լեզվով) հասանելի են այստեղ․
(հղում)