2021 Թ․ ՄԱՐՏԻ 22-ԻՆ ՖՈԿՈՒՍ-ԽՄԲԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ ՄԻԱՎՈՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻՆ

2021 թ․ մարտի 22-ին Էլկանա կենսաբանական ֆերմերային ասոցիացիան, որը հանդիսանում է Վրաստանի օրգանական ֆերմերային և գյուղական տուրիզմի ցանցը, Վրաստանում կազմակերպեց առցանց աշխատաժողովի տեսքով ֆոկուս-խմբային քննարկում՝ շահագրգիռ կողմերի հետ իրագործելիության ուսումնասիրության արդյունքները և AGREEN նախագծի շրջանակներում մշակված բրենդինգ ռազմավարության հետագիծը քննարկելու համար։ Մասնակիցները տարբեր շահագրգիռ խմբերից էին և ծանոթացան նախագծի հայեցակարգին ու ՍԱ ծագմամբ և կլիմային ուղղված խելացի եղանակով արտադրված գյուղատնտեսական ապրանքների համար ընդհանուր բրենդի ստեղծման նպատակին։

Կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության ապագա բրենդի հիմնական հատկանիշների վերաբերյալ արդյունքներն ու առաջարկությունները քննարկվել են մասնակիցների հետ և կիսվել նախագծի հիմնական արդյունքների վրա աշխատող փորձագետների թիմի հետ:

Loading