ԲՐԵՆԴԻՆԳ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԻԾ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲՐԵՆԴ՝ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԼԻՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԽԵԼԱՑԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

AGREEN նախագծի հիմնական նպատակներից մեկն է առաջարկել տարածաշրջանային բրենդինգ Սևծովյան ավազանում ծագող և կլիմային ուղղված խելացի եղանակով արտադրված գյուղատնտեսական ապրանքների համար: Այդ նպատակով նախագծի երկրներում գործընկերներն իրականացրին կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության վիճակի և ներուժի իրագործելիության ուսումնասիրություն և ուսումնասիրեցին ազգային համատեքստերի առանձնահատկությունները, ինչպես նաև սպառողների նախասիրություններն ու վերաբերմունքը։ Այս կերպ 6 երկրների հաշվետվություններ են ներկայացվել՝ Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի, Վրաստանի, Հայաստանի և Հունաստանի։

Այնուհետև վերլուծվեցին և ամփոփվեցին առաջնային և երկրորդային հետազոտության արդյունքները, և Սևծովյան տարածաշրջանի համար մշակվեց համապարփակ հաշվետվություն՝ որպես հետազոտողների կողմից բացահայտված ընդհանուր զարգացման մարտահրավերների և եզրակացությունների ուրվագիծ:

Ի վերջո, հետազոտողների կողմից մշակվել է տարածաշրջանային բրենդի և բրենդինգ ռազմավարության հետագծի համատեղ առաջարկ, որի նպատակն է բարելավել Սևծովյան ավազանում կանաչ գյուղատնտեսական ապրանքների արտադրողների կերպարը և շուկայում ներկայացվածության։

Ստորև կարող եք գտնել մշակված հաշվետվությունների ներբեռնվող տարբերակը․

ԲՐԵՆԴԻՆԳ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԻԾ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲՐԵՆԴԻ ԵՎ ԲՐԵՆԴԻՆԳ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԻԾ

աճի և ազգային ու տարածաշրջանային մրցունակության վարկանիշի աճող կարևորության պատճառով ձեռք են բերում առաջնահերթություն։ Պատշաճ կերպով կառավարվելու դեպքում տարածաշրջանային բրենդի հարակայուն զարգացումը տնտեսական խթան կհանդիսանա՝ գրավելով ներդրողներին, հաճախորդներին, շուկաներին, զբոսաշրջիկներին ներգրավելու և ստեղծելով եկամուտ տեղական համայնքների համար։ Հետևաբար, այս հաշվետվությունը նպատակ ունի կենտրոնանալու գյուղատնտեսական ապրանքների ազգային և տարածաշրջանային բրենդի շուկայական հարակայուն մրցունակության ռազմավարական հրամայականների ուրվագծման վրա:

Կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության վիճակի և ներուժի լայնածավալ իրագործելիության ուսումնասիրության վրա հիմնված հետագիծը գործընկեր երկրներում, ինչպես նաև ընդհանուր առմամբ Սևծովյան ավազանում, որը իրականացվել է փորձագետների կողմից 2020-2021 թթ., ներառված է AGREEN նախագծում և հաշվի է առնում առաջնային ու երկրորդային թիրախավորված հետազոտության, ինչպես նաև քաղաքական վերլուծություններից բխող համապատասխան արդյունքներն ու եզրակացությունները։

Իրագործելիության ուսումնասիրությունը բացահայտեց ընդհանուր զարգացման շատ մարտահրավերներ, համանման դժվարություններ, որոնց բախվում են շահագրգիռ կողմերը, որոնք նմանվում են տարածաշրջանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության քաղաքականության մշակման և ռազմավարական պլանավորման մեջ: Դեռևս ՍԱ ծագմամբ գյուղատնտեսական ապրանքների տարածաշրջանային բրենդի համար ողջ տարածաշրջանին համարժեք ռազմավարություն առաջարկելու համար գործընկերությունը ուսումնասիրել է երկրիների առանձնահատկությունները՝ կապված կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության արտադրանքի հնարավոր սպառողների նախասիրությունների և վերաբերմունքի հետ, ինչպես նաև քաղաքականությունը և օրենսդրության առաձնահատկությունները։ Բացի այդ՝ բրենդինգ ռազմավարության նախագիծը ուսումնասիրում է մրցակցությունը և առաջարկում է կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական պրակտիկաներն օգտագործելով ՍԱ-ում աճեցված մթերքների համար բրենդինգ և մարքեթինգ իրականացնելիս ընդգծել ու օգտագործել եզակի առանձնահատկությունները։

Ներբեռնելու համար փաստաթուղթը հասանելի է միայն անգլերեն լեզվով։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՀԱՄԱՐ

ԻՐԱԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ՀԱՄԱՐ

Այս հաշվետվության նպատակն է վերլուծել կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության միտումները և առաջարկել համապատասխան բրենդինգ ռազմավարության մշակման հիմքեր ու սկզբունքներ, որոնք Սևծովյան տարածաշրջանում կարող են օգուտ բերել և՛ արտադրողներին, և՛ շուկայի գործակալներին։

Սա արվում է` հաշվի առնելով առողջ ապրելակերպի և առողջ, մաքուր սննդի ու ջրի վերաբերյալ սպառողների ընկալման փոփոխությունները, մարքեթինգային ռազմավարության և շուկայի կառուցվածքի թվայնացումը, հատկապես էլեկտրոնային մարքեթինգի հաղորդակցման և բաշխման ուղիների համադրությունը:

Հաշվետվությունը բացահայտում է կլիմայի փոփոխության միտումները և դրանց ազդեցությունը ՍԱ տարածաշրջանի երկրների վրա։ Այնուհետև կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հայեցակարգի վերլուծության և քարտեզագրման արդյունքները, ինչպես նաև Սևծովյան ավազանին պատկանող երկրներում գյուղատնտեսության ոլորտների վերլուծությունը կլիմայի փոփոխության առկա մակարդակի հետ համատեղ հանգեցնում են ուժեղ և թույլ կողմերի պատկերմանը, որոնք առաջանում են կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական պրակտիկաների իրականացման դեպքում։ Բացի այդ՝ առկա գրականության և վերջին հաշվետվությունների ուսումնասիրությունը հանգեցնում է այն հնարավորությունների և սպառնալիքների բացահայտմանը, որոնք առկա են ավելի լայն արտաքին միջավայրում և ստեղծում են կա՛մ հարմար հիմք ԵՄ կանոնակարգերի ընդունման համար, կա՛մ խոչընդոտներ ու դժվարություններ:

Ուսումնասիրությունը նաև անդրադառնում է օրգանական ֆերմերային և հարակայուն գյուղատնտեսական պրակտիկաների վիճակին, ուսումնասիրում է շուկայի իրավիճակը և համաշխարհային մրցակցությունը, ինչպես նաև ուրվագծում է կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական պրակտիկաների ու ՍԱ մշակաբույսերի մոդելների օրինակներ։

Ներբեռնելու համար փաստաթուղթը հասանելի է միայն անգլերեն լեզվով։

ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ գյուղատնտեսական ոլորտը հիմնարար նշանակություն ունի կլիմայի թեմայով արձագանքի համար ոչ միայն կլիմայի փոփոխության նկատմամբ բարձր խոցելիության պատճառով, այլ նաև այն պատճառով, քանի որ այն մեծապես նպաստում է խնդրի առաջացմանը։ Չնայած կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությունը լանդշաֆտների, մշակաբույսերի, անասունների, անտառների և ձկնաբուծության կառավարման համար ինտեգրված մոտեցում է՝ միևնույն ժամանակ ապահովելով համաշխարհային աճող բնակչության պարենի ապահովությունը, այն որպես հայեցակարգ զգալի ուշադրություն է գրավում ազգային և միջազգային մակարդակներում և համարվում է կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության պլանավորման բազմաթիվ մարտահրավերների լուծման բանալին:

 

Բուլղարիայում կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները դրսևորվում են եղանակի փոփոխականության, ագրոէկոհամակարգի սահմանների փոփոխության, ինվազիվ վնասատուների ու մոլախոտ բույսերի և ծայրահեղ եղանակային իրադարձություննների աճի միջոցով։

Այդ գործոնները սպառնում են մշակաբույսերի բերքատվությանը և անասունների արտադրողականությանը։ Ֆերմերները գնալով ավելի են գիտակցում խնդիրը և իրենց հողօգտագործման մոդելներում ու պրակտիկաներում ներդնում են մի շարք տեխնոլոգիական առաջընթացներ ու նորարարություններ։

 

Ուսումնասիրությունը բացահայտում է Բուլղարիայի գյուղատնտեսության ոլորտի իրավիճակը և վերլուծում է երկրում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության մոտեցման իրականացման ներուժը։ Այնուհետև այն ուսումնասիրում է օրգանական գյուղատնտեսության վիճակը և ազգային կարողությունները՝ կենտրոնանալով երկրի հատուկ պայմանների վրա: Գոյություն ունեցող քաղաքականության և ֆինանսավորման հնարավորությունների վերանայումը լրացվում է կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական արտադրության տեղական ու միջազգային շուկաների համապարփակ վերլուծությամբ: Բուլղարիայում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության զարգացման առջև դրված օգուտներն ու մարտահրավերներն ուրվագծվում են, և հավաքված տեղեկատվության հիման վրա եզրակացություններ են արվում։

 

Ի վերջո, տարածաշրջանում կիրառվող կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության մի քանի պրակտիկաներ բացահայտվել և նկարագրվել են որպես երկրում այս մոտեցման իրականացման լավ օրինակ։

Ներբեռնելու համար փաստաթուղթը հասանելի է բուլղարերեն և անգլերեն լեզուներով։

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Մոլորակի կլիման միանշանակ փոխվում է։ Կլիմայի փոփոխությունը հիմնական մարտահրավեր է պարենի համաշխարհային ապահովության համար։ Ֆերմերները, բուծողները և ձկնորսները՝ այն մարդիկ, ովքեր մեր սնունդն են արտադրում, ամենաշատն են տուժում կլիմայի փոփոխությունից։ Գյուղական հասարակությունները պետք է զարգացնեն ճկունություն և կլիմայի փոփոխությանը հարմարվելու կարողություն, որպեսզի կարողանան ապահովել աճող բնակչության կարիքները՝ առանց հողի և ջրային արժեքավոր ռեսուրսների հետագա դեգրադացման: Սա է պատճառը, որ մեզ անհրաժեշտ է կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսություն։

Հունաստանում գյուղատնտեսական ոլորտը հատկապես կարևոր է, քանի որ այն աշխատում է աշխատուժի մեծ տոկոսով և էապես նպաստում է երկրի ՀՆԱ-ի ձևավորմանն ու գյուղական տնտեսությունների զարգացմանը։ Հունաստանում գյուղատնտեսական գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի և կլիմայի վրա ակնհայտ է՝ չնայած պետության և գյուղական բնակչության կողմից ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու զգալի ջանքերին:
Կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությունը, որը, թվում է՝ հստակ լուծումներ է տալիս կլիմայի փոփոխության և մշակաբույսերի պաշտպանության դեմ իրականացվող պայքարի համար, այնքան էլ տարածված չէ Հունաստանում, ինչը առավել արտահայտիչ է Կենտրոնական Մակեդոնիայի և Արևելյան Մակեդոնիայի շրջաններում՝ Թրակիայում: Կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է լինի հստակ իրավական դաշտ, աջակցություն տեղական և տարածաշրջանային իշխանությունների կողմից, ընտրության ֆինանսական հիմքերի բարելավում, կիրառական հետազոտություն, արդյունքների տարածում և իրազեկվածության բարձրացում սպառողների, հանրության ու շահագրգիռ կողմերի շրջանում:
Ուսումնասիրությունը բացահայտում է Հունաստանի գյուղատնտեսության ոլորտի իրավիճակը և վերլուծում է երկրում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության մոտեցման իրականացման ներուժը։ Այնուհետև այն ուսումնասիրում է օրգանական գյուղատնտեսության վիճակը և ազգային կարողությունները՝ կենտրոնանալով երկրի հատուկ պայմանների վրա: Հունաստանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության զարգացման առջև դրված օգուտներն ու մարտահրավերներն ուրվագծած են, և եզրակացությունները արված են հավաքված տեղեկատվության հիման։

Ի վերջո, տարածաշրջանում կիրառվող կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության մի քանի պրակտիկաներ բացահայտվել և նկարագրվել են որպես երկրում մոտեցման իրականացման լավ օրինակ։

Ներբեռնելու համար փաստաթուղթը հասանելի է հունարեն և անգլերեն լեզուներով։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության ոլորտները պետք է հաղթահարեն երեք փոխկապակցված մարտահրավերներ. կայունորեն բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը՝ համաշխարհային պահանջարկը բավարարելու համար, հարմարվել կլիմայի փոփոխության ազդեցություններին և նպաստել մթնոլորտում ջերմոցային գազերի կուտակման նվազեցմանը: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), այս նպատակներին հասնելու համար,

մշակել և խթանել է կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հայեցակարգը։

Թուրքիայում կլիմայի փոփոխությունը մեծ մասշտաբով ազդում է գյուղատնտեսության վրա։ Թեպետ ագրոարտադրության ոլորտում կլիմայի փոփոխության համատեքստում հարմարվողականության ուսումնասիրություններ են սկսվել լուծում գտնելու նպատակով, փոքր և տնտեսապես թույլ գյուղատնտեսական ձեռնարկությունները, նրանց անբավարար կարողությունները և մասնատված ու ցրված հողերը դժվարացնում են գործընթացը: Այս խնդիրների լուծումը կհեշտացնի կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության իրականացումը։
Թուրքիայում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության իրականացման վերաբերյալ կատարված SWOT վերլուծությունը բացահայտում է բազմաթիվ վտանգներ, բայց նաև այս մարտահրավերները հաղթահարելու ներուժը։ Ուսումնասիրությունը կատարվել է Թրակիայի շրջանի համար, քանի որ այն պատկանում է ՍԱ տարածաշրջանին։ Բացի այդ՝ հաշվետվությունում առաջարկվում է փորձարկել և ուսումնասիրել հարմարվողականության, մեղմացման և ճկունության պրակտիկաներ մշակաբույսերի փորձարարական մոդելների հետ համատեղ՝ նոր մոտեցումների կենսունակությունը ստուգելու համար։

Ընդհանուր առմամբ հաշվետվությունը նկարագրում է Թուրքիայի գյուղատնտեսության ոլորտի իրավիճակը և վերլուծում է երկրում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության մոտեցման իրականացման ներուժը։ Այնուհետև այն ուսումնասիրում է օրգանական գյուղատնտեսության վիճակը և ազգային կարողությունները՝ կենտրոնանալով երկրի հատուկ պայմանների վրա: Թուրքիայում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության զարգացման առջև դրված օգուտներն ու մարտահրավերներն ուրվագծվում են, և հավաքված տեղեկատվության հիման վրա եզրակացություններ են արվում՝ առաջարկելով հնարավոր լուծումներ։

 

Ի վերջո, տարածաշրջանում 6 գործելակերպ է բացահայտվել և նկարագրվել՝ ցույց տալու երկրում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հայեցակարգի ընդունման և կիրառման կարողությունները:

Ներբեռնելու համար փաստաթուղթը հասանելի է թուրքերեն և անգլերեն լեզուներով։

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսությունը կարևոր և ռազմավարական տնտեսական ճյուղ է Սևծովյան ավազանի բոլոր երկրների համար։ Այն զգալի դեր ունի նաև Ռումինիայի տնտեսության մեջ։ Այնուամենայնիվ, դրա զարգացումը հաշվի չի առել նոր կլիմայական փոփոխություններին հարմարվողականությունը, հողի ռեսուրսների սահմանափակ լինելու հանգամանքը և շրջակա միջավայրի պահպանման ռազմավարությունը, որտեղ այն աշխատում և գործում է, համապատասխանաբար դրա հարակայունությունը պետք է հաշվի առնել։ Փորձը ցույց է տվել, որ կարող է լուրջ բարելավում տեղի ունենալ, երբ գործընթացի մասնակիցները՝ ֆերմերները, ասոցիացիաները, հետազոտական և կրթական հաստատությունները, վարչական հաստատությունները միավորեն ուժերը՝ բնակչության համար շահավետ նոր հայեցակարգ ձևավորելու համար:

Ռումինիայում իրագործելիության ուսումնասիրությունը մշակվել է երկրում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության զարգացման գաղափարի կենսունակությունը և Սևծովյան ավազանում կանաչ ու էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր (տարածաշրջանային) բրենդի շուկայական դիրքավորումը փորձարկելու նպատակով։ Վերլուծվել են հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ գյուղատնտեսության ոլորտի վերակառուցման և արդիականացման դեպքում, և ուսումնասիրությունն առաջարկում է, թե ինչպես պետք է հետամուտ լինել այս զարգացմանը՝ բոլոր էական գործոնները հաշվի առնելուց հետո։

Այն նաև նկարագրում է Ռումինիայում հարակայուն գյուղատնտեսության գործունեության համար հատուկ պայմանները, հնարավոր խոչընդոտները, մրցակցությունը և այս մոտեցումը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը: Ի վերջո, վերլուծությունից հետո ուրվագծվում են Ռումինիայում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության ներդրման և զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններ, ինչպես նաև բերվում են լավ օրինակներ՝ ցույց տալու երկրում առկա ներուժն ու հնարավորությունները:

Ներբեռնելու համար փաստաթուղթը հասանելի է ռումիներեն և անգլերեն լեզուներով։

ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության վիճակի ուսումնասիրությունն իրականացվել է երկրում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության ընթացիկ խնդիրների և զարգացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու նպատակով: Այն տրամադրում է արդյունքների ամփոփում հետևյալի վերաբերյալ՝

Վրաստանում գյուղատնտեսական ոլորտի ընդհանուր իրավիճակը;

Կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների ընդհանուր ակնարկ;

Վրաստանի բնակչության վերաբերմունքը կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության նկատմամբ;

Գյուղի զարգացման և գյուղատնտեսության ոլորտում աշխատող կազմակերպությունների և գործակալությունների անդամների վերաբերմունքը երկրում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության ընթացիկ գործունեության ու միտումների նկատմամբ։

Այնուհետև ուսումնասիրվել և վերլուծվել են երկրում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության իրականացման դրական և բացասական ազդեցությունները՝ միաժամանակ հաշվի առնելով երկրին հատուկ պայմանները։

Թեև կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության մոտեցումը այնքան էլ տարածված չէ, վերջին տարիներին Վրաստանում սկսվել է կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման գործընթացը, ինչը ուղղակիորեն կապված է արտադրության շահութաբերության բարձրացման, ցածր ծախսերի և բարձրարժեք ապրանքների արտադրության հետ։ Այս գործընթացներից հետո հայտնաբերվել և երկրի հաշվետվությունում նկարագրվել են մշակաբույսերի 5 հաջող մոդելներ։

Ներբեռնելու համար փաստաթուղթը հասանելի է վրացերեն և անգլերեն լեզուներով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությունը երկրի համախառն ներքին արդյունքի մեջ ներդրման առումով կարևորագույն ճյուղերից մեկն է՝ 2019 թ․ 13% մասնաբաժնով։
Իրագործելիության ուսումնասիրությունը, ուղղված լինելով Հայաստանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության վիճակն ու ներուժը հասկանալուն, բացահայտել է բազմաթիվ մարտահրավերներ և փոխկապակցված հնարավորություններ երկրում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության գործելակերպի համար։ Ուսումնասիրությունն ընդհանուր առմամբ ուսումնասիրում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, ինչպես նաև մասնավո քաղաքականությունները, շահագրգիռ կողմերին ու տեղական շուկաները, որոնք ներուժ ունեն Հայաստանում տեղայնացնելու ՍԱ ծագմամբ և կլիմայապես խելացի եղանակով արտադրված գյուղտնտեսական արտադրությունը։

Այնուհետև խորքային վերլուծություն է իրականացվել երկրում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության իրականացման ներուժի վերաբերյալ՝ ուրվագծելով այս տեսակի գյուղատնտեսության ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու վտանգները։

Կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության գործելակերպերը ներառում են օրգանական արտադրությունը, ջերմոցները, ինտենսիվ պտղատու այգիները և ֆերմաները, ինչպես նաև այն գյուղատնտեսական արտադրությունները, որոնք պարունակում են կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության մեկ կամ մի քանի տարրեր, ինչպիսիք են կաթիլային ոռոգումը, ծածկող մշակաբույսերի և ցանքածածկի օգտագործումը, հակակարկտային համակարգերը, արտադրության ինտենսիվացումը և այլն։

Կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության և դրա տարրեր պարունակող գործելակեպերը երկրում ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում։ Հաշվետվության մեջ ուսումնասիրված է առկա գործելակերպերի 5 օրինակ։

Ներբեռնելու համար փաստաթուղթը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով։

GET IN TOUCH