AGREEN նախագծի Հայաստանյան գործընկեր ICARE հիմնադրամը նախագծի շրջանակում մեկնարկել է ազգային ֆոկուս-խմբային քննարկումների աշխատաժողովը, որն ուղղված էր Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության տարածաշրջանային բրենդի մշակման վերաբերյալ շահագրգիռ կողմերի կարծիքների ու առաջարկությունների ուսումնասիրմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր ֆիզիկական միջավայրում, ինչպես նաև ուղիղ եթերի հեռարձակմամբ՝ լսարանն ընդլայնելու համար։
ICARE նախագծային խումբը ներկայացրեց նախագծի նպատակը, խնդիրները, միջոցառումները և ակնկալվող արդյունքները։ Այս ամենը ներկայացվեց գյուղատնտեսական ոլորտի շահագրգիռ կողմերին, գիտական շրջանակների ներկայացուցիչներին, ճյուղային տեղական կազմակերպություններին, ֆերմերներին և այլն: Նրանք քննարկել են լավագույն մոտեցումները՝ հասնելու կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական արտադրանքի հնարավոր սպառողներին՝ կիրառելով տարբեր մարքեթինգային գործիքներ և մեթոդներ, այդպիսով ընդհանրական բրենդը ճանաչելի դարձնելով լայն շրջանակի համար:
Հայաստանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հեռանկարների քննարկմանը հավաքվել էր ավելի քան 50 ներկայացուցիչ, ինչը շատ արդյունավետ էր ՍԱ արտադրանքի ընդհանրական բրենդի վերաբերյալ շահագրգիռ կողմերից շատ իրական և հետաքրքիր առաջարկներ ստանալու տեսանկյունից: