AGREEN նախագծի շրջանում Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության տարածաշրջանային բրենդի վերաբերյալ շահագրգիռ խմբերի կարծիքները և առաջարկություններն ուսումնասիրելու նպատակով անցկացված ազգային ֆոկուս-խմբային քննարկումները տեղի են ունեցել ծրագրի առաջին հրապարակային միջոցառման ժամանակ, որն անցկացվել է Կոնստանտայի Օվիդիուս համալսարանի (ԿՕՀ) կողմից և առցանց ձևաչափով հավաքել է ավելի քան 30 ներկայացուցիչ։ Վերջիններս զբաղվում են Ռումինիայում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությամբ՝ մասնավորապես Հարավ-Արևելյան Ռումինիայի տարածաշրջանում, որը ներգրավված է «Սևծովյան ավազան 2014-2015 թթ.» ծրագրի մեջ:
ԿՕՀ նախագծային խումբը նախագծի նպատակը, խնդիրները, միջոցառումները և ակնկալվող արդյունքները ներկայացրել է գյուղատնտեսական ոլորտը ներկայացնող տարբեր կազմակերպությունների շահագրգիռ կողմերին, գիտական շրջանակների ներկայացուցիչներին, ճյուղի տեղական կազմակերպություններին, ֆերմերներին, գյուղատնտեսական ոլորտի ուսանողներին և այլն։ Նրանք քննարկել են լավագույն մոտեցումները՝ հասնելու կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսական արտադրանքի հնարավոր սպառողներին՝ կիրառելով տարբեր մարքեթինգային գործիքներ և մեթոդներ՝ այդպիսով ընդհանրական բրենդը ճանաչելի դարձնելով լայն շրջանակի համար: