2020թ․ հունիս ամսին Սևծովյան ավազանի 2014-2020թթ․ ծրագրի շրջանակում մեկնարկել է “AGREEN” նախագիծը, որի ուշադրության կենտրոնում է կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությունը։

«Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության»

(AGREEN) նախագիծը (еMS կոդը՝ BSB-1135) հանդիսանում է 6 կազմակերպությունների միացյալ նախաձեռնություն՝

համալսարաններ, հասարակական կազմակերպություններ և հետազոտական կենտրոններ Բուլղարիայից, Ռումինիայից, Թուրքիայից, Վրաստանից, Հայաստանից և Հունաստանից։ Նախագծի համակարգող կառույցն է Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցը՝ ԴԱԲԴ (Դոբրիչ, Բուլղարիա): Նախագծի իրականացման ժամանակահատվածն է՝ 1.06.2020-30.11.2022

ԵՀԳ ԱՀ Սևծովյան ավազանի 2014-2020թթ․ ծրագրի աջակցությամբ։ Նախագծի բյուջեն կազմում է 799 279,60 եվրո։

AGREEN-ը նպատակ ունի կառուցել վերսահմանային համագործակցություն և ձեռներեցների ու մասնագետների շրջանում տարածել գիտելիք և հմտություններ՝ հանուն Սևծովյան ավազանի երկրներում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության զարգացման։ Նախագիծը ձգտում է ընդլայնել անդսահմանային կապերը  գյուղատնտեսության և հարակից ոլորտներում առևտրի զարգացման և արդիականացման համար։ AGREEN-ի գործընկերները միավորել են իրենց ռեսուրսները հետևյալ կայուն արդյունքներին հասնելու համար․

– փորձառության համայնք և տարածաշրջանային բրենդինգի համար կազմակերպությունների դաշինք, ինտերնետ-կապվածություն և ուսուցում կլիմային ուղղված գյուղատնտեսության շուրջ;

– տարածաշրջանային բրենդինգ՝ ՍԱ ծագող և կլիմային ուղղված խելացի եղանակով արտադրված գյուղատնտեսական ապրանքների համար;

– ՍԱ-ում կայուն կերպով արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի իրացման մեծածախ և մանրածախ լոգիստիկ կենտրոնների ինտերակտիվ քարտեզ;

– կլիմային ուղղված խելացի մշակաբույսերի մոդելներ, որոնք հարմարեցված են ՍԱ տարածաշրջանի բնապահպանական, սոցիալական և տնտեսական պայմաններին;

– կայուն արտադրողների փոխկապակցման համար ինտերնետ հարթակ;

– հիբրիդային դասընթաց “Ձեռներեցությունը հանուն ՍԱ-ում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության” խորագրով;

– կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությանը նվիրված 3 միջազգային համաժողով։ Համաժողովները օգտակար են լինելու ֆերմերների և գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկությունների, հատկապես երիտասարդ ֆերմերների և մասնագետների, ոլորտի բիզնես կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, բարձրագույն կրթական և հետազոտական հաստատութունների համար։

Loading