Page ARCHIVE

09.06.2022 Բուլղարիայում տեղի է ունեցել տեղական բիզնես աշխատաժողով՝ AGREEN ինտերնետ հարթակի ներկայացման համար

Հունիսի 9-ին ԴԱԲՍ ասոցիացիան Բուլղարիայում անցկացրեց տեղական բիզնես աշխատաժողով՝ AGREEN նախագծի շրջանակներում ստեղծված ինտերնետային հարթակի առաջխաղացման համար: Միջոցառումն անցկացվեց դեմ առ դեմ ձևաչափով, և մասնակիցները հնարավորություն ունեցան միանալու AGREEN հարթակի ներկայացմանը, հարցեր տալու և ուսումնասիրելու դրա գործառույթունը, ինչպես նաև առաջարկելու բարելավումներ և արդիականացումներ պանելային քննարկումների ընթացքում: Աշխատաժողովը կազմակերպվել էր Գեներալ Տոշևոյի Դոբրուդջայի գյուղատնտեսական ինստիտուտի (DAI) հետ համագործակցությամբ և եղել է «Բաց դռների օրվա» ծրագրի մի մասը: Միջոցառմանը մասնակցել են ֆերմերներ, ասոցիացիաներ, ինչպես նաև DAI-ի աշխատակիցներ։

Read more
10Հնս

1-ին դաշտային այցը Բուլղարիա

Մայիսի 30-ին և 31-ին նախագծի գործընկերները հավաքվեցին Բուլղարիայի Դոբրիխ քաղաքում՝ իրենց առաջին դաշտային այցն անցկացնելու համար, որի նպատակն էր դիտարկել ընտրված մշակաբույսերի մոդելների գիտափորձը: Առաջատար գործընկեր Դոբրուջայի ագրարային և բիզնես դպրոցը հյուրընկալել էր երկօրյա միջոցառումը, որին մասնակցեցին նախագծի գործընկերների և նախագծի թիմի անդամների կողմից նշանակված մասնագիտական ընկերակցությունը: Այցի առաջին օրը Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի գործընկերները ներկայացրեցին մշակաբույսերի՝ իրենց մշակած մոդելները և դրանց փորձարկման ընթացքում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև հաշվարկված արդյունքների հետ կապված առաջիկա քայլերն ու ակնկալիքները:

Read more
6Հնս

Ինտերնետ հարթակը և դրա ծառայությունները շահակիցներին ներկայացնելու

2022 թվականի մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցավ ինտերնետ բիզնես համաժողովի ներկայացումը՝ Սևծովյան ավազանում հարակայուն արտադրողներին միմյանց կապելու և կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությունը խթանելու նպատակով։

Read more
27Մյս

Աջակցություն կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությանը ցանցային նորարարական գործիքների միջոցով

Չորեքշաբթի՝ 2022 թվականի մայիսի 4-ին, որպես «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN) եվրոպական նախագծի մաս, Սալոնիկի գիտական ​​կենտրոնում և տեխնոլոգիայի թանգարանում (NOESIS) տեղի ունեցավ «Աջակցություն կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությանը նորարարական ցանցային գործիքների միջոցով» խորագրով հանդիպումը: Տեղական զարգացման կազմակերպության՝ Anatoliki S.A.-ի և Վասիլիկայի գյուղատնտեսական կոոպերատիվի  համատեղ կազմակերպած հանդիպումը հաջող ընդունելության արժանացավ։

Read more
10Մյս

Համաժողով Կոնստանցայի Օվիդիուս համալսարանում ՝ «Երկրի օր՝ մեր ամենօրյա մոլորակը» խորագրով

2022 թվականի ապրիլի 13-ին մեր ռումինացի գործընկեր Կոնստանցայի Օվիդիուս համալսարանի (ԿՕՀ) Բնական և գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետում կայացավ «Երկրի օր՝ մեր ամենօրյա մոլորակը» միջոցառումը:

Read more
19Ապր

ԱՊՐԻԼԻ 22՝ ԵՐԿՐԻ ՕՐ, ՀԱՐԳԵՆՔ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՕՐ:

Կոնստանցայի Օվիդիուս համալսարանի բնական և գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետը հրավիրում է ձեզ մասնակցելու «Երկիր՝ մեր ամենօրյա մոլորակը» խորագրով համաժողովին, որը կազմակերպված է«Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN) նախագծի շրջանակում:

Read more
11Ապր

Նախագծի Ղեկավար և գնահատող հանձնաժողովի 4-րդ աշխատաժովը և Փորձառության համայնքի Փորձառության համայնքի համակարգողների հանդիպում

Նախագծի Ղեկավար և գնահատող հանձնաժողովի 4-րդ աշխատաժովը և Փորձառության համայնքի համակարգողների հանդիպումը տեղի է ունեցել մարտի վերջին՝ դեմ առ դեմ ձևաչափով՝ Կոնստանցայի Օվիդիուս համալսարանում (Ռումինիա)։ Հանդիպմանը մասնակցեցին AGREEN նախագծի բոլոր գործընկեր երկրների՝ Բուլղարիայի, Ռումինիայի, Վրաստանի, Հայաստանի, Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները:

Read more
31Մրտ

Տեղական գործարար աշխատաժողով՝ հարակայուն գյուղատնտեսության ոլորտում արտադրողների համագործակցության և կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության խթանման նպատակ հետապնդող առցանց հարթակի ներկայացման համար։

Երեկ՝ 2022 թվականի մարտի 23-ին, Կոնստանցայի Օվիդիուս համալսարանում տեղի ունեցավ տեղական գործարար աշխատաժողովը՝ հարակայուն գյուղատնտեսության մեջ արտադրողների համագործակցության և կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության խթանման նպատակ հետապնդող առցանց հարթակի (AGREEN հարթակ) ներկայացման համար:

Read more
24Մրտ

AGREEN-ը մշակում է մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ Սևծովյան ավազանում խելացի և կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվող երիտասարդ ձեռներեցների համար

Մշակման փուլում է AGREEN նախագծի շրջանակում «Ձեռներեցությունը Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության համար» վերապատրաստման դասընթացը: 2022 թվականի մարտի 17-ին նախագծի գործընկերների անունից դասընթացի մշակման նպատակով նշանակված փորձագետների մասնակցությամբ կազմակերպվեց առցանց աշխատաժողով։ Մշակողների հիմնական խնդիրներից մեկն էր ուսումնական պլանի ամբողջականացումը, որը կդրվի դասընթացի հիմքում  և համահունչ կլինի գործընկեր երկրների ազգային օրենսդրության առանձնահատկություններին և պահանջներին: Կոնսորցիումի նպատակն է լինելու գտնել դասընթացի այն ճշգրիտ ձևաչափն ու կառուցվածքը, որ այն ճանաչելի լինի բոլոր գործընկեր երկրների կրթական և վերապատրաստման համակարգերում:

Read more
18Մրտ

«Տեղական գործարար աշխատաժողովներ, որոնց ընթացքում կներկայացվի առցանց հարթակը՝ հարակայուն գյուղարտադրողներին փոխկապակցելու և Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության խթանման համար (AGREEN հարթակ)»

Կոնստանցայի Օվիդիուս համալսարանի բնական և գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետը հրավիրում է ձեզ մասնակցելու տեղական գործարար աշխատաժողովին, որը կներկայացնի «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության»  նախագծի (AGREEN նախագիծ) շրջանակում կազմակերպված առցանց հարթակը՝ հարակայուն գյուղարտադրողներին փոխկապակցելու և Սևծովյան ավազանում կլիմային ուղղված  խելացի գյուղատնտեսությունը խթանելու նպատակով (AGREEN հարթակ)։

Read more
16Մրտ