Page ARCHIVE

AGREEN Ծրագրի արդյունքների գրքույկ

AGREEN նախագիծը մոտենում է իր ավարտին, սակայն մեր ջանքերը շարունակվելու են՝ խթանելու և նպաստելու Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության զարգացմանն ու կիրառմանը:

Read more
7Հնս

AGREEN պրոմո-վիդեո

Եվ ահա մենք հասել ենք մեր նախագծի վերջին արդյունքին: Մենք ամփոփել ենք բոլոր գործողությունները կարճ տեսանյութում, որը ներկայացնում է մեր վերջին 3 տարվա աշխատանքը:

Read more
31Մյս

AGREEN նախագծի ավարտական համաժողով

AGREEN նախագծի շրջանակում մայիսի 31-ին՝ ժամը 10:00-18:00, կայանալու է նախագծի ավարտական համաժողովը։

Read more
22Մյս

AGREEN նախագծի շրջանակներում 2022 թ․ դեկտեմբերի 19-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունեցել բազմապատկիչների միջոցառումը

2022 թվականի դեկտեմբերի 19-ին Անատոլիկի տեղական իշխանությունների զարգացման գործակալություն Ս.Ա.-ն AGREEN նախագծի շրջանակներում կազմակերպել էր բազմապատկիչների միջոցառում:

Read more
11Հնվ

2022 թ․ դեկտեմբերի 19-ին Հայաստանում տեղի է ունեցել բազմապատկիչների տեղական աշխատաժողովը

«Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» դասընթացը ներկայացվել է Հայաստանի շահագրգիռ կողմերին բազմապատկիչների տեղական աշխատաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել 2022թ․ դեկտեմբերի 19-ին։ Հավաքվելու հիմնական նպատակն էր ընդլայնել AGREEN-ի ցանցը երիտասարդ բազմապատկիչների օժանդակությամբ և ներկայացնել դասընթացի համար մշակված վերապատրաստման ծրագիրն ու կրթական նյութերը։

Read more
3Հնվ

2022 թ․ դեկտեմբերի 20 Դոբրիչում տեղի է ունեցել Բուլղարիայի բազմապատկիչների միջոցառումը

Միջոցառման նպատակն էր կրթել, մոտիվացնել և կապել երիտասարդ ֆերմերներին, ովքեր հետաքրքրված են կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հնարավորություններով և հեռանկարներով:

Read more
22Դկտ

2022 թ․ հուլիսին AGREEN-ի թիմը այցելում է Վրաստան առաջին դաշտային այցի համար

2022 թվականի հուլիսի 11-ից 13-ը AGREEN նախագծի գործընկերների ներկայացուցիչները մասնակցել են Վրաստանի Թբիլիսիի շրջանի առաջին դաշտային այցին։ Միջոցառումը հյուրընկալող վրացի գործընկերը ԷԼԿԱՆԱ կենսաբանական ֆերմերային ասոցիացիան էր, և Վրաստանի գործընկերների ջերմ աջակցությամբ Բուլղարիայից, Ռումինիայից, Հայաստանից և Թուրքիայից ներկա փորձագետներն այցելեցին Ցնիսիի փորձարարական դաշտերը և Seed Ark Farm-ը, որտեղ դիտարկեցին Էլկանայի կողմից մոդելավորված մշակաբույսերը օրգանական ցորենի աճեցման և սինտրոպիկ գյուղատնտեսության մոդելի համար:

Read more
14Հլս

«Ինտերնետ-կապակցվածությունը ՍԱ-ում» միջազգային բիզնես համաժողովը տեղի է ունեցել 2022թ․ հունիսի 28-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում

ՍԱ-ում Ինտերնետ-կապակցվածության միջազգային բիզնես համաժողովը տեղի է ունեցել 2022թ․ հունիսի 28-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեր հույն գործընկեր ԱՆԱՏՈԼԻԿԻ` տեղական զարգացման կազմակերպության ջերմ հյուրընկալությամբ:

Read more
1Հլս

Թուրքիայում 1-ին դաշտային այցը տեղի է ունեցել 2022թ․ հունիսին

AGREEN նախագծի շրջանակում դաշտային այցի առաջին օրը նախագծի գործընկերները հավաքվել էին տեղում այցելելու Թուրքիայի Թեքիրդաղ շրջանի փորձարարական հողամասեր: Հանդիպման առաջին մասում Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցի (Բուլղարիա), Թեքիրդաղի Նամիկ Քեմալ համալսարանի (Թուրքիա) և «Էլկանա» կենսաբանական ֆերմերային ասոցիացիայի (Վրաստան) թիմերի ներկայացուցիչները ներկայացրին Բուլղարիայում, Վրաստանում և Թուրքիայում մշակված մշակաբույսերի մոդելները։ Բացի այդ, հյուրընկալող գործընկեր ԹՆՔՀ-ի անունից դոկտոր-պրոֆեսոր Ֆաթիհ ՔՈՆՈՒՔՑՈԻՆ մասնակիցներին տեղեկացրեց Թուրքիայի գյուղատնտեսության պատմության և Թրակիայի տարածաշրջանի ժամանակակից գյուղատնտեսության առանձնահատկությունների մասին։

Read more
27Հնս