AGREEN Ծրագրի արդյունքների գրքույկ
AGREEN նախագիծը մոտենում է իր ավարտին, սակայն մեր ջանքերը շարունակվելու են՝ խթանելու և նպաստելու Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության զարգացմանն ու կիրառմանը:
Read moreAGREEN պրոմո-վիդեո
Եվ ահա մենք հասել ենք մեր նախագծի վերջին արդյունքին: Մենք ամփոփել ենք բոլոր գործողությունները կարճ տեսանյութում, որը ներկայացնում է մեր վերջին 3 տարվա աշխատանքը:
Read moreAGREEN նախագծի ավարտական համաժողով
AGREEN նախագծի շրջանակում մայիսի 31-ին՝ ժամը 10:00-18:00, կայանալու է նախագծի ավարտական համաժողովը։
Read moreAGREEN նախագծի շրջանակներում 2022 թ․ դեկտեմբերի 19-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունեցել բազմապատկիչների միջոցառումը
2022 թվականի դեկտեմբերի 19-ին Անատոլիկի տեղական իշխանությունների զարգացման գործակալություն Ս.Ա.-ն AGREEN նախագծի շրջանակներում կազմակերպել էր բազմապատկիչների միջոցառում:
Read more2022 թ․ դեկտեմբերի 19-ին Հայաստանում տեղի է ունեցել բազմապատկիչների տեղական աշխատաժողովը
«Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» դասընթացը ներկայացվել է Հայաստանի շահագրգիռ կողմերին բազմապատկիչների տեղական աշխատաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել 2022թ․ դեկտեմբերի 19-ին։ Հավաքվելու հիմնական նպատակն էր ընդլայնել AGREEN-ի ցանցը երիտասարդ բազմապատկիչների օժանդակությամբ և ներկայացնել դասընթացի համար մշակված վերապատրաստման ծրագիրն ու կրթական նյութերը։
Read more2022 թ․ դեկտեմբերի 20 Դոբրիչում տեղի է ունեցել Բուլղարիայի բազմապատկիչների միջոցառումը
Միջոցառման նպատակն էր կրթել, մոտիվացնել և կապել երիտասարդ ֆերմերներին, ովքեր հետաքրքրված են կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հնարավորություններով և հեռանկարներով:
Read more2022 թ․ հուլիսին AGREEN-ի թիմը այցելում է Վրաստան առաջին դաշտային այցի համար
2022 թվականի հուլիսի 11-ից 13-ը AGREEN նախագծի գործընկերների ներկայացուցիչները մասնակցել են Վրաստանի Թբիլիսիի շրջանի առաջին դաշտային այցին։ Միջոցառումը հյուրընկալող վրացի գործընկերը ԷԼԿԱՆԱ կենսաբանական ֆերմերային ասոցիացիան էր, և Վրաստանի գործընկերների ջերմ աջակցությամբ Բուլղարիայից, Ռումինիայից, Հայաստանից և Թուրքիայից ներկա փորձագետներն այցելեցին Ցնիսիի փորձարարական դաշտերը և Seed Ark Farm-ը, որտեղ դիտարկեցին Էլկանայի կողմից մոդելավորված մշակաբույսերը օրգանական ցորենի աճեցման և սինտրոպիկ գյուղատնտեսության մոդելի համար:
Read more«Ինտերնետ-կապակցվածությունը ՍԱ-ում» միջազգային բիզնես համաժողովը տեղի է ունեցել 2022թ․ հունիսի 28-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում
ՍԱ-ում Ինտերնետ-կապակցվածության միջազգային բիզնես համաժողովը տեղի է ունեցել 2022թ․ հունիսի 28-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեր հույն գործընկեր ԱՆԱՏՈԼԻԿԻ` տեղական զարգացման կազմակերպության ջերմ հյուրընկալությամբ:
Read moreԹուրքիայում 1-ին դաշտային այցը տեղի է ունեցել 2022թ․ հունիսին
AGREEN նախագծի շրջանակում դաշտային այցի առաջին օրը նախագծի գործընկերները հավաքվել էին տեղում այցելելու Թուրքիայի Թեքիրդաղ շրջանի փորձարարական հողամասեր: Հանդիպման առաջին մասում Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցի (Բուլղարիա), Թեքիրդաղի Նամիկ Քեմալ համալսարանի (Թուրքիա) և «Էլկանա» կենսաբանական ֆերմերային ասոցիացիայի (Վրաստան) թիմերի ներկայացուցիչները ներկայացրին Բուլղարիայում, Վրաստանում և Թուրքիայում մշակված մշակաբույսերի մոդելները։ Բացի այդ, հյուրընկալող գործընկեր ԹՆՔՀ-ի անունից դոկտոր-պրոֆեսոր Ֆաթիհ ՔՈՆՈՒՔՑՈԻՆ մասնակիցներին տեղեկացրեց Թուրքիայի գյուղատնտեսության պատմության և Թրակիայի տարածաշրջանի ժամանակակից գյուղատնտեսության առանձնահատկությունների մասին։
Read more