
Միջոցառման նպատակն էր կրթել, մոտիվացնել և կապել երիտասարդ ֆերմերներին, ովքեր հետաքրքրված են կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հնարավորություններով և հեռանկարներով: Ուշադրության կենտրոնում էին AGREEN ինտերակտիվ հարթակի ներկայացումը և դրա կարողությունը՝ տրամադրելու բաց կրթական ռեսուրսներ «Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության» մշակված դասընթացի համար, որը հասանելի է էլեկտրոնային ուսուցման համար: Մասնակիցները հնարավորություն ունեցան նախագծի թիմից և փորձագետներից սովորելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հայեցակարգ և մոտեցում, արժեշղթաներ կլիմային ուղղված խելացի սննդի արդյունաբերության մեջ, ֆերմայի հարակայուն կառավարում, ԿԽԳ-ի ֆինանսավորման գործունեություն, կայուն գյուղատնտեսական արտադրանքի շուկայավարում, միջազգային առևտուր և համագործակցություն։