ՍԱ-ում Ինտերնետ-կապակցվածության միջազգային բիզնես համաժողովը տեղի է ունեցել 2022թ․ հունիսի 28-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեր հույն գործընկեր ԱՆԱՏՈԼԻԿԻ` տեղական զարգացման կազմակերպության ջերմ հյուրընկալությամբ:
Համաժողովի նպատակն էր բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում գործնական հմտությունները ֆերմաների և ձեռնարկությունների, ինչպես նաև այլ շահակիցների շրջանում առցանց կապի միջոցով արդիականացման հնարավորությունների վերաբերյալ՝ ապահովելու ոլորտի հարակայունությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր նախագծի բոլոր գործընկերների ներկայացուցիչների մասնակցությամբ Բուլղարիայից, Ռումինիայից, Թուրքիայից, Վրաստանից, Հայաստանից և Հունաստանից, և սա առաջին միջազգային միջոցառումն էր, որին ֆիզիկապես մասնակցում էին բոլոր գործընկերները: Գործընկեր կազմակերպությունների ջանքերով համաժողովի հանդիպումներին և քննարկումներին ներգրավվել էին շահագրգիռ տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ֆերմերներ, փորձագետներ, պետական մարմիններ և այլն: Բոլոր գործընկերները նաև ներգրավել էին արտաքին ներկայացուցիչներ՝ որպես փորձագետներ կամ ագրո և ՏՏ մասնագիտացված ձեռնարկությունների սեփականատերեր, ովքեր մասնակցել են միջոցառմանը նախագծի կոնսորցիումի հետ միասին:
Բացի այդ, միջոցառմանը հրավիրված էին նաև տեղի մասնակիցները, և թիմը շատ ուրախ էր հյուրընկալել Թերմիի քաղաքապետարանից ներկայացուցչին և այլ հյուրերի, ովքեր իրենց ներդրումն ունեցան տեղական նորարարությունների և լավ գործելակերպերի ներկայացման գործում:
Համաժողովի նյութերը, որոնք ներառում են համաժողովի օրակարգը, բանախոսների զեկուցումները, արված զեկուցումների ամփոփագիրը և պանելային քննարկումների հիմնական եզրակացությունները, հասանելի են ստորև։ Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն էր, համապատասխանաբար հիմնական բանախոսների նյութերն ու զեկուցումները նույնպես անգլերեն են: