Համաժողով Կոնստանցայի Օվիդիուս համալսարանում ՝ «Երկրի օր՝ մեր ամենօրյա մոլորակը» խորագրով

2022 թվականի ապրիլի 13-ին մեր ռումինացի գործընկեր Կոնստանցայի Օվիդիուս համալսարանի (ԿՕՀ) Բնական և գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետում կայացավ «Երկրի օր՝ մեր ամենօրյա մոլորակը» միջոցառումը:

Միջոցառման նպատակն էր ուշադրության հրավիրել և բարձրացնել իրազեկվածությունը՝ բոլորիս համար շրջակա միջավայրի պաշտպանության և առողջ ապրելակերպի կարևորության մասին։
Ի լրացում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության ընթացիկ խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ հետաքրքիր ներկայացումներին, միջոցառումը նպատակաուղղված էր նաև AGREEN նախագծի շրջանակում գործող տեղական փորձառության համայնքի ստեղծմանը: Այս առնչությամբ, ռումինական փորձառության համայնքի համակարգող, պրոֆեսոր, գ.թ. Իրինա Մոյսեն կարևոր համարեց կանաչ և կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությունից ստացված արտադրանքի արտադրողների և գյուղձեռներեցների, ինչպես նաև նախագծի գործընկեր երկրների արտադրողների շրջանում գործող փորձառության համայնքի ստեղծումը։ Ըստ այդմ, այդ Փորձառության համայնքում նրանք կարող են առավել հեշտությամբ միմյանց փոխանցել որակյալ և առողջ ապրանքներ ձեռք բերելու իրենց օգտակար փորձը և միևնույն ժամանակ սպառողներին տրամադրել տեղեկատվություն վաճառքի տեղական կետերի մասին:

Մեծ հետաքրքրություն դրսևորվեց տեղի ձեռներեց, Moesis Piccolo Angelo ընկերության հիմնադիր տիկին Պաուլա Վալսի ներկայացման շուրջ․ այս ընկերությունը մասնագիտացված է հենց Դոբրուջայի սրտում բարձրորակ մթերքների արտադրության մեջ, որոնցից մի քանիսն արդեն ավանդական են համարվում:

Բացի այդ, մասնակիցները Norofert Group-ի ներկայացուցչից հնարավորություն ստացան տեղեկանալու հողի պաշտպանության մասին, որը կարելի է ապահովել՝ էկոլոգիապես մաքուր եղանակներով առողջ մշակաբույսեր աճեցնելով՝ այդպիսով պաշտպանելով թե շրջակա միջավայրը և թե հողը:

Հիշատակման արժանի շատ հաճելի պահերից մեկն այն է, որ երիտասարդ ագրոձեռներեցները (ԿՕՀ&#39, ուսանողներ և նորավարտ շրջանավարտներ) նույնպես շատ ակտիվ էին այս միջոցառման ընթացքում և ներկայացրին ԿԽԳ ոլորտում իրենց դիտարկումներն ու ուսումնասիրությունները: Այսպիսով, միջոցառման ընթացքում ԿՕՀ ուսանողները ներկայացրեցին Դոբրուջայի տարածքում և դրանից դուրս եղած ագրարային սովորույթների ու կրոնական հավատալիքների ծաղկաքաղը, Դոբրուջայում անասնաբուծության ոլորտի զարգացման վերաբերյալ ուսումնասիրությունը, բույսերի և հողի համար էկոլոգիական արտադրանքների կիրառմամբ հողի հատկությունների բարելավման թեման, ինչպես նաև մեղուների կարևորությունը որպես շրջակա միջավայրի որակական ցուցիչ։
Թեև համաժողովն անցավ հիբրիդային ռեժիմով, սակայն ֆիզիկական մասնակցությունը մեծ տեսակարար կշիռ էր կազմում։ Օվիդիուս համալսարանի ուսանողների և դասախոսների հետ միասին համաժողովին մասնակցում էին ռումինական ավանդական ապրանքատեսակներ արտադրողներ և հողի պահպանության ոլորտի տնտեսավարող սուբյեկտներ։

Agenda EN

Loading