Տեղական գործարար աշխատաժողով՝ հարակայուն գյուղատնտեսության ոլորտում արտադրողների համագործակցության և կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության խթանման նպատակ հետապնդող առցանց հարթակի ներկայացման համար։

Երեկ՝ 2022 թվականի մարտի 23-ին, Կոնստանցայի Օվիդիուս համալսարանում տեղի ունեցավ տեղական գործարար աշխատաժողովը՝ հարակայուն գյուղատնտեսության մեջ արտադրողների համագործակցության և կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության խթանման նպատակ հետապնդող առցանց հարթակի (AGREEN հարթակ) ներկայացման համար:

Միջոցառումը կազմակերպվել էր հիբրիդային համակարգով (դեմ առ դեմ և առցանց)՝ «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN) նախագծի շրջանակում (պայմանագիր թիվ BSB 1135) – Գործողություն A.T.3.3։

Աշխատաժողովն ուներ երկակի դեր՝ տարածել և հանրայնացնել առցանց հարթակը և դրա ծառայությունները, ինչպես նաև փորձարկել դրա գործունակությունն ու համապատասխանությունը շահակիցների կարիքներին:

Աշխատաժողովում ներկայացվեց AGREEN նախագիծը՝ հարակայուն գյուղարտադրողների համագործակցության համար առցանց հարթակը, ինչպես նաև հարթակի ծառայությունների տարածումը, մասնավորապես՝ կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության համար ձեռներեցության ուսուցումը:

Նախագծի թիմի հետ համատեղ, որը բաղկացած է Կոնստանցայի Օվիդիուս համալսարանի պրոֆեսորներից՝ նախագծի համակարգող (պրոֆ., գիտ․ թեկնածու Լիլիանա Պանայտեսկու), Փորձառության համայնքի համակարգող (դոց., գ.թ. Իրինա Մոյսե), նախագծի փորձագետներ (պրոֆ., գ.թ. Վալենտինա Պոմազան՝ դասընթացի մշակման փորձագետ, ասիստենտ, գ.թ. Սիմոնա Պրիկոպ — առցանց հարթակի տեխսպասարկման փորձագետ) և մենեջերի օգնական – գ.թ. Լավինիա Իստրատիե Մակարով։ Աշխատաժողովին մասնակցել են նաև նախագծի այլ անդամներ, Օվիդիուս համալսարանի ներկայացուցիչներ, գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական ընկերակցությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, ուսանողներ, հարակայուն գյուղատնտեսության և բնական ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետներ, Ռումինիայի այլ համալսարանների դասախոսներ, ինչպես նաև այլ շահակիցներ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 100 հոգի:

           Աշխատաժողովը տևել է մեկ օր, և, ելնելով հարցուպատասխանի ընթացքում մասնակիցների արձագանքներից՝ անցկացվել են գործնական գիտելիքների ստուգման թեստեր։ Ստորև կարդացեք նախագիծը անգլերեն և ռումիներեն:

PROGRAM si Invitatie WORKSHOP AGREEN — UOC 23 MART 2022 — EN

PROGRAM si Invitatie WORKSHOP AGREEN — UOC 23 MART 2022 — RO

Loading