Այսօր՝ հունվարի 29-ին, AGREEN նախագծի գործընկերները առցանց հանդիպում են ունեցել

Այսօր՝ հունվարի 29-ին, AGREEN նախագծի գործընկերները առցանց հանդիպում են ունեցել՝ քննարկելու նախագծի ընդհանուր զարգացումը և որոշ վարչական հարցեր։ ԴԱԲԴ համակարգող գործընկերը կոնսորցիումին ներկայացրեց նախագծի իրականացման ձեռնարկի վերջին թարմացումները։Բոլոր գործընկերները տպավորված էին մանրամասն բացատրություններով և տրամադրված օգտակար խորհուրդներով։

Համաճարակի պատճառով ծրագրի որոշ միջոցառումներ նախանշված ժամանակահատվածում չեն իրականացվել և հետաձգվել են։Գործընկերների կողմից քննարկվել է իրականացվող գործողությունների համաչափությունը՝ նախանշված արդյունքներին և ակնկալվող ազդեցությանը հասնելու համար։ Ծրագրի հետագա զարգացման համար առանցքային նշանակություն ունի իրագործելիության հետազոտությունը, որը հիմք է հանդիսանալու հետագա հիմնական արդյունքների ձեռքբերման համար։ Ուսումնասիրության որակի ապահովման համար կոնսորցիումը համաձայնության է եկել հետագայում ճշգրտել հետազոտական մոտեցումը և մեթոդաբանությունը։ Շարունակեք սպասել առաջիկա անակնկալներին ! Հետաքրքրվա՞ծ եք նախագծի ընթացքով՝ հետևեք մեզ սոցիալական ցանցերում։

Loading