Հունաստանում տեղի են ունեցել AGREEN նախագծի ֆոկուս-խմբային քննարկումները

Այսօր՝ 2021 թ. փետրվարի 24-ին, AGREEN նախագծի շրջանակում ֆոկուս-խմբային քննարկում է տեղի ունեցել կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության շուրջ:
Միջոցառումը կազմակերպվել էր առցանց՝ ZOOM հարթակի միջոցով ΑΝΑΤΟΛΙΚΗ Α.Ε. Αναπτυξιακή Ανώνυμη Εταιρεία ΟΤΑ Ανατολικής Θεσσαλονίκης-ի կողմից, որը հանդիսանում է հունական AGREEN նախագծի գործընկերը։
Այս հանդիպման ընթացքում ֆոկուս խմբի անդամները քննարկել են AGREEN նախագծի գործունեության հիմնական ուղղությունները, ակնկալվող արդյունքները և կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հայեցակարգը, դրա ներկայիս իրավիճակը Հունաստանում և Հունաստանի շուկայում կլիմային ուղղված խելացի արտադրանքի տարբեր հեռանկարները՝ հատկապես Կենտրոնական Մակեդոնիայի և Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի շրջաններում:
Բացի այդ, ներկայացվեցին ագրոպարենային շղթայում շրջանաձև տնտեսության համատեքստում երկու լավ պրակտիկաներ և դրանց կապը կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության հետ:
Ի վերջո, Վասիլիկայի գյուղատնտեսական կոոպերատիվը, որը հանդիսանում է AGREEN նախագծին կից գործընկեր, ներկայացրեց տեղական մի խումբ ֆերմերների լոբազգիների մշակության պրակտիկան և նրանց մոտեցումը կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությանը։

Loading