Վերջին տարիներին օրգանական գյուղատնտեսությունը առավել մեծ թափով է սկսել տարածում գտնել աշխարհում, որից անմասն չի մնացել նաև Հայաստանը։
Օրգանական սննդի արտադրությունը, մշակումն ու սպառումը, կայուն գյուղատնտեսությունը և էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայրը խթանելու նպատակով ստեղծվել է «Օրգանական Հայաստան» Գյուղատնտեսական ասոցիացիա ՀԿ-ն։ Ասոցիացիայի տեսլականն է նպաստել մարդկանց առողջությանը և ստեղծել մաքուր շրջակա միջավայր Հայաստանում։ «Օրգանական Հայաստան»-ի անդամները արտադրում և նպաստում են տեղական արտադրության սննդամթերքի սպառմանը ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
Ասոցիացիան որդեգրել է աշխատանքային սկզբունքներ և արժեքներ, որոնց պատշաճ ապահովումն էլ իրենց հաջողության գրավականն է։ Այդ արժեքներից են ներգրավվածությունը, համագործակցությունը, թափանցիկությունը ֆինանսական ու հաղորդակցության գործընթացներում և արդյունավետությունը։
«Օրգանական Հայաստանը» ստեղծվել է Ավստրիական զարգացման գործակալության OASI ծրագրի աջակցությամբ։
Այսպիսով՝ ասոցիացիայի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի օրգանական սեկտորի բարելավումն ու զարգացումն է։