AGREEN նախագիծը «Մշակաբույսերի մոդելավորման» մեթոդը կիրառում է Սեւծովյան տարածաշրջանի կոնկրետ էկոլոգիական, ընկերային (սոցիալական) եւ տնտեսական պայմաններին հարմարեցված բնաշխարհիկ մշակաբույսերով փորձարկումներ կատարելու համար։ Այդ նպատակով նախագծի գործընկերներից 3-ը մշակել են մշակաբույսերի կլիմայախելամիտ 6 մոդել՝ տարբեր մշակաբույսերի համար, որոնք նախատեսված են Բուլղարիայում, Թուրքիայում եւ Վրաստանում փորձարկումների համար։ Փորձի նպատակն էր ֆերմերներին, մասնագետներին եւ այլ շահակիցների տրամադրել մշակաբույսերի կլիմայախելամիտ 6 մոդել՝ Սեւծովյան տարածաշրջանում կլիմայափոխությանը հարմարվելու հարցում բնաշխարհիկ բուսաձեւերի (սորտերի) վրա հիմնվելու հնարավորությունները ցուցադրելու եւ դրանով հանդերձ` ապրանքային արժեք ունեցող արտադրանք ապահովելու ու հարակայուն գյուղատնտեսությունը խթանելու նպատակով։
Ստորեւ ներկայացված են հետազոտության զեկույցները, որոնք կփորձարկվեն AGREEN նախագծի ներքո՝ գյուղատնտեսության արդյունավետությունը եւ արտադրողականությունը բարձրացնելու գործնական լուծումներ առաջարկելու նպատակով՝ միաժամանակ կրճատելով դրա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։