«Տեղական գործարար աշխատաժողովներ, որոնց ընթացքում կներկայացվի առցանց հարթակը՝ հարակայուն գյուղարտադրողներին փոխկապակցելու և Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության խթանման համար (AGREEN հարթակ)»
Կոնստանցայի Օվիդիուս համալսարանի բնական և գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետը հրավիրում է ձեզ մասնակցելու տեղական գործարար աշխատաժողովին, որը կներկայացնի «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» նախագծի (AGREEN նախագիծ) շրջանակում կազմակերպված առցանց հարթակը՝ հարակայուն գյուղարտադրողներին փոխկապակցելու և Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությունը խթանելու նպատակով (AGREEN հարթակ)։
Read moreAGREEN-ի գործընկերների առցանց համակարգման ժողովը տեղի է ունեցել 2022 թ. մարտի 9-ին
2022 թ. մարտի 9-ին AGREEN նախագծի 6 գործընկերներն առցանց հանդիպում ունեցան՝ քննարկելու նախագծի առաջընթացը և հետագա քայլերը: Հետագծվել է Ռումինիայում կայանալիք Ղեկավար և գնահատող հանձնաժողովի 4-րդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների առաջընթացը, և այս առումով լավ նորությունն այն է, որ COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների մեծ մասը հանված է, ուստի գրեթե բոլոր գործընկերները կկարողանան վերջապես ճանապարհորդել և անձամբ ներկա գտնվել Կոնստանցայում կայանալիք ժողովին։
Read more31.01.2023 Վրաստանում տեղի է ունեցել բազմապատկիչների միջոցառումը
2023 թվականի հունվարի 31-ին Էլկանա կենսաբանական ֆերմերային ասոցիացիան կազմակերպել էր բազմապատկիչների միջոցառում՝ «Ձեռներեցությունը հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության»: Հիբրիդային (դեմ առ դեմ և առցանց) միջոցառմանը ներկա է եղել 30 մարդ, և միջոցառման ընթացքում խոսնակների կողմից լուսաբանվել են հետևյալ թեմաները.
Read moreՆԱԽԱԳԾԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ 3-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՌՑԱՆՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԵՎ 23-ԻՆ
Այս զբաղված ժամանակներում, որոնք սովորաբար տարեվերջին են գալիս, AGREEN-ի գործընկերները կրկին հավաքվել են 3-րդ վերազգային հանդիպման համար։ Վերջին 2 օրերի ընթացքում՝ նախագծի հաշվետվության պատրաստմանը զուգընթաց, քննարկվել է ընթացիկ գործունեության առաջընթացը և պլանավորվել են հետագա քայլերը։
Read moreՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱԹԵԹԸ՝ ԿԼԻՄԱՅԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԽԵԼԱՑԻ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Սևծովյան ավազանի (ՍԱ) տարածաշրջանի բնապահպանական, սոցիալական և տնտեսական պայմաններին հարմարեցված կլիմային ուղղված խելացի 6 մշակաբույսերի մոդելները մշակվում են AGREEN նախագծի հետազոտական առաջադրանքների շրջանակում, և նոյեմբերի 10-ին մեր փորձագետները հավաքվել են համատեղ աշխատանքի առաջընթացը քննարկելու համար։ Ակնկալվում է, որ մոդելները պատրաստ կլինեն մի քանի շաբաթից, իսկ հետո կսկսվեն դաշտային աշխատանքները։
Read more2021 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲՐԵՆԴԻՆԳ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՍԱ-ում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության համար տարածաշրջանային բրենդինգի միջազգային բիզնես համաժողովը տեղի է ունեցել 2021 թ․ հուլիսի 29-ին Հայաստանում՝ Երևանում, և հյուրընկալվել է հայաստանյան գործընկեր ICARE հիմնադրամի կողմից։
Read more2021 Թ․ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ AGREEN ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոց (ԴԱԲԴ) ասոցիացիան AGREEN նախագծի շրջանակներում Դոբրիխում կազմակերպել է ազգային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառում։ Միջոցառումը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսի 11-ին նախագծի թիրախային խմբերի տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ։
Read more2021 Թ․ ՄԱՐՏԻ 22-ԻՆ ՖՈԿՈՒՍ-ԽՄԲԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ ՄԻԱՎՈՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻՆ
2021 թ․ մարտի 22-ին Էլկանա կենսաբանական ֆերմերային ասոցիացիան, որը հանդիսանում է Վրաստանի օրգանական ֆերմերային և գյուղական տուրիզմի ցանցը, Վրաստանում կազմակերպեց առցանց աշխատաժողովի տեսքով ֆոկուս-խմբային քննարկում՝ շահագրգիռ կողմերի հետ իրագործելիության ուսումնասիրության արդյունքները և AGREEN նախագծի շրջանակներում մշակված բրենդինգ ռազմավարության հետագիծը քննարկելու համար։
Read more