«Օրգանական Հայաստան» Գյուղատնտեսական ասոցիացիա ՀԿ
Վերջին տարիներին օրգանական գյուղատնտեսությունը առավել մեծ թափով է սկսել տարածում գտնել աշխարհում, որից անմասն չի մնացել նաև Հայաստանը։
Read moreԱնդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության (AGREEN)
2022 թվականի օգոստոսի 7-10-ը ժամանակահատվածում Վրաստանում տեղի ունեցավ փորձի փոխանակման երկրորդ դաշտային այցը, որի շրջանակում «Էլկանա» կենսաբանական ֆերմերային ասոցիացիան հյուրընկալել էր նախագծի գործընկերների ներկայացուցիչներին։
Read more«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ
2011թ․-ին օրգանական թափոնների վերամշակումը Հայաստանում իրագործելի դարձավ շնորհիվ «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ-ի, որը հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն է։ Այդ օրգանական թափոնները վերամշակելով ստացվում են տարատեսակ օրգանական կենսածին պարարտանյութեր և հողի բարելավիչներ: «ՕՌՎԱԿՕ» ընկերության խելացի գյուղատնտեսության հիմնական բանաձևը կալիֆորնիական կարմիր որդերն են, որոնց միջոցով օրգանական թափոնների վերամշակումից ստացվող մաքուր կենսահումուսն էլ (որդակոմպոստ) հանդիսանում է այդ օրգանական կենսածին պարարտանյութերի հիմքը, որով էլ մշակվում են օրգանական և կանաչ տնտեսությունները։
Read more«Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ)
«Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) ծրագիրն իրականացվում է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի (ԱՀԿՄԿ) (www.icare.am) կողմից Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) համաֆինանսավորմամբ։
Read moreԱնդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված և կանաչ գյուղատնտեսության (AGREEN)
2022 թվականի հուլիսի 11-13-ը Վրաստանում տեղի ունեցավ առաջին այցը` կազմակերպված «ԷԼԿԱՆԱ» կենսաբանական ֆերմերային ասոցիացիայի կողմից։ Առաջին օրվա ընթացքում մասնակիցներն այցելել են “Seed Ark Farm”, որը նախատեսված է տարբեր մշակաբույսերի փորձարկման և ֆերմերներին ու ձեռնարկատերերին կրթության փոխանցման համար, այստեղ կատարվում են նաև տարբեր մշակաբույսերի գիտական փորձարկումներ՝ ազնվամորի, ռեհան, լոլիկ և այլն։
Read more2022 թ․ հուլիսին AGREEN-ի թիմը այցելում է Վրաստան առաջին դաշտային այցի համար
2022 թվականի հուլիսի 11-ից 13-ը AGREEN նախագծի գործընկերների ներկայացուցիչները մասնակցել են Վրաստանի Թբիլիսիի շրջանի առաջին դաշտային այցին։ Միջոցառումը հյուրընկալող վրացի գործընկերը ԷԼԿԱՆԱ կենսաբանական ֆերմերային ասոցիացիան էր, և Վրաստանի գործընկերների ջերմ աջակցությամբ Բուլղարիայից, Ռումինիայից, Հայաստանից և Թուրքիայից ներկա փորձագետներն այցելեցին Ցնիսիի փորձարարական դաշտերը և Seed Ark Farm-ը, որտեղ դիտարկեցին Էլկանայի կողմից մոդելավորված մշակաբույսերը օրգանական ցորենի աճեցման և սինտրոպիկ գյուղատնտեսության մոդելի համար:
Read more«Ինտերնետ-կապակցվածությունը ՍԱ-ում» միջազգային բիզնես համաժողովը տեղի է ունեցել 2022թ․ հունիսի 28-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում
ՍԱ-ում Ինտերնետ-կապակցվածության միջազգային բիզնես համաժողովը տեղի է ունեցել 2022թ․ հունիսի 28-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեր հույն գործընկեր ԱՆԱՏՈԼԻԿԻ` տեղական զարգացման կազմակերպության ջերմ հյուրընկալությամբ:
Read moreԹուրքիայում 1-ին դաշտային այցը տեղի է ունեցել 2022թ․ հունիսին
AGREEN նախագծի շրջանակում դաշտային այցի առաջին օրը նախագծի գործընկերները հավաքվել էին տեղում այցելելու Թուրքիայի Թեքիրդաղ շրջանի փորձարարական հողամասեր: Հանդիպման առաջին մասում Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցի (Բուլղարիա), Թեքիրդաղի Նամիկ Քեմալ համալսարանի (Թուրքիա) և «Էլկանա» կենսաբանական ֆերմերային ասոցիացիայի (Վրաստան) թիմերի ներկայացուցիչները ներկայացրին Բուլղարիայում, Վրաստանում և Թուրքիայում մշակված մշակաբույսերի մոդելները։ Բացի այդ, հյուրընկալող գործընկեր ԹՆՔՀ-ի անունից դոկտոր-պրոֆեսոր Ֆաթիհ ՔՈՆՈՒՔՑՈԻՆ մասնակիցներին տեղեկացրեց Թուրքիայի գյուղատնտեսության պատմության և Թրակիայի տարածաշրջանի ժամանակակից գյուղատնտեսության առանձնահատկությունների մասին։
Read more09.06.2022 Բուլղարիայում տեղի է ունեցել տեղական բիզնես աշխատաժողով՝ AGREEN ինտերնետ հարթակի ներկայացման համար
Հունիսի 9-ին ԴԱԲՍ ասոցիացիան Բուլղարիայում անցկացրեց տեղական բիզնես աշխատաժողով՝ AGREEN նախագծի շրջանակներում ստեղծված ինտերնետային հարթակի առաջխաղացման համար: Միջոցառումն անցկացվեց դեմ առ դեմ ձևաչափով, և մասնակիցները հնարավորություն ունեցան միանալու AGREEN հարթակի ներկայացմանը, հարցեր տալու և ուսումնասիրելու դրա գործառույթունը, ինչպես նաև առաջարկելու բարելավումներ և արդիականացումներ պանելային քննարկումների ընթացքում: Աշխատաժողովը կազմակերպվել էր Գեներալ Տոշևոյի Դոբրուդջայի գյուղատնտեսական ինստիտուտի (DAI) հետ համագործակցությամբ և եղել է «Բաց դռների օրվա» ծրագրի մի մասը: Միջոցառմանը մասնակցել են ֆերմերներ, ասոցիացիաներ, ինչպես նաև DAI-ի աշխատակիցներ։
Read more1-ին դաշտային այցը Բուլղարիա
Մայիսի 30-ին և 31-ին նախագծի գործընկերները հավաքվեցին Բուլղարիայի Դոբրիխ քաղաքում՝ իրենց առաջին դաշտային այցն անցկացնելու համար, որի նպատակն էր դիտարկել ընտրված մշակաբույսերի մոդելների գիտափորձը: Առաջատար գործընկեր Դոբրուջայի ագրարային և բիզնես դպրոցը հյուրընկալել էր երկօրյա միջոցառումը, որին մասնակցեցին նախագծի գործընկերների և նախագծի թիմի անդամների կողմից նշանակված մասնագիտական ընկերակցությունը: Այցի առաջին օրը Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի գործընկերները ներկայացրեցին մշակաբույսերի՝ իրենց մշակած մոդելները և դրանց փորձարկման ընթացքում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև հաշվարկված արդյունքների հետ կապված առաջիկա քայլերն ու ակնկալիքները:
Read more