AGREEN նախագծի շրջանակում դաշտային այցի առաջին օրը նախագծի գործընկերները հավաքվել էին տեղում այցելելու Թուրքիայի Թեքիրդաղ շրջանի փորձարարական հողամասեր: Հանդիպման առաջին մասում Դոբրուդջայի ագրարային և բիզնես դպրոցի (Բուլղարիա), Թեքիրդաղի Նամիկ Քեմալ համալսարանի (Թուրքիա) և «Էլկանա» կենսաբանական ֆերմերային ասոցիացիայի (Վրաստան) թիմերի ներկայացուցիչները ներկայացրին Բուլղարիայում, Վրաստանում և Թուրքիայում մշակված մշակաբույսերի մոդելները։ Բացի այդ, հյուրընկալող գործընկեր ԹՆՔՀ-ի անունից դոկտոր-պրոֆեսոր Ֆաթիհ ՔՈՆՈՒՔՑՈԻՆ մասնակիցներին տեղեկացրեց Թուրքիայի գյուղատնտեսության պատմության և Թրակիայի տարածաշրջանի ժամանակակից գյուղատնտեսության առանձնահատկությունների մասին։
Օրվա երկրորդ կեսին մասնակիցներն այցելեցին Թեքիրդաղի խաղողագործության գիտահետազոտական ինստիտուտ՝ ԹՆՔՀ-ի ԶԻՐԱԱԹ ԲԻՈԹԵՔ (Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական և արտադրական կենտրոն) և կատարեցին դաշտային դիտարկումներ՝ վերահսկելու մոդելավորված մշակաբույսերի առաջընթացը Թուրքիայում։ Այցն ավարտեցին տեղի մասնակիցների հետ ցանցերի ձևավորմանը նվիրված հանդիպումներով, որոնց ընթացքում մասնակիցները քննարկումներ ունեցան և փոխանակվեցին իրենց դիտարկումների հիման վրա արված եզրակացություններով։ և»