Հունիսի 9-ին ԴԱԲՍ ասոցիացիան Բուլղարիայում անցկացրեց տեղական բիզնես աշխատաժողով՝ AGREEN նախագծի շրջանակներում ստեղծված ինտերնետային հարթակի առաջխաղացման համար: Միջոցառումն անցկացվեց դեմ առ դեմ ձևաչափով, և մասնակիցները հնարավորություն ունեցան միանալու AGREEN հարթակի ներկայացմանը, հարցեր տալու և ուսումնասիրելու դրա գործառույթունը, ինչպես նաև առաջարկելու բարելավումներ և արդիականացումներ պանելային քննարկումների ընթացքում: Աշխատաժողովը կազմակերպվել էր Գեներալ Տոշևոյի Դոբրուդջայի գյուղատնտեսական ինստիտուտի (DAI) հետ համագործակցությամբ և եղել է «Բաց դռների օրվա» ծրագրի մի մասը: Միջոցառմանը մասնակցել են ֆերմերներ, ասոցիացիաներ, ինչպես նաև DAI-ի աշխատակիցներ։
Ստորև կարող եք գտնել հարթակի ներկայացումը (բուլղարերեն):