1-ին դաշտային այցը Բուլղարիա

Մայիսի 30-ին և 31-ին նախագծի գործընկերները հավաքվեցին Բուլղարիայի Դոբրիխ քաղաքում՝ իրենց առաջին դաշտային այցն անցկացնելու համար, որի նպատակն էր դիտարկել ընտրված մշակաբույսերի մոդելների գիտափորձը: Առաջատար գործընկեր Դոբրուջայի ագրարային և բիզնես դպրոցը հյուրընկալել էր երկօրյա միջոցառումը, որին մասնակցեցին նախագծի գործընկերների և նախագծի թիմի անդամների կողմից նշանակված մասնագիտական ընկերակցությունը: Այցի առաջին օրը Բուլղարիայի, Թուրքիայի և Վրաստանի գործընկերները ներկայացրեցին մշակաբույսերի՝ իրենց մշակած մոդելները և դրանց փորձարկման ընթացքում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև հաշվարկված արդյունքների հետ կապված առաջիկա քայլերն ու ակնկալիքները:

Ներկայացմանը հաջորդեց էքսկուրսիա Դոբրուջայի գյուղատնտեսական ինստիտուտի փորձարարական դաշտեր, որոնք տեղակայված են Գեներալ Տոշևո քաղաքի մոտ, որտեղ էլ մասնակիցներին ցույց տրվեցին տարբեր սորտերի հացահատիկային մշակաբույսեր, ինչպիսիք են տրիտիկալեն (որը նաև փորձարկման համար ընտրված մշակաբույսերից մեկն է), ցորենը, տարեկանը և այլն, ինչպես նաև որոշ տեղեկություններ տրամադրվեցին փոփոխվող կլիմայական պայմանների՝ երաշտի, ցրտաշունչ և ընդհանուր առմամբ անբարենպաստ եղանակի նկատմամբ նոր, կայուն սորտերի հետազոտման և աճեցման վերաբերյալ:

Երկրորդ օրը մասնակիցներն ուղևորվեցին Վառնայի մոտ գտնվող Ստրաշիմիրովոյի Hot Farm՝ կարմիր պղպեղի ավելի քան 70 տարբեր տեսակների աճեցման և դրանք սննդարտադրության մեջ օգտագործելու մեջ մասնագիտացված ընտանեկան բիզնեսի մոդելն ուսումնասիրելու: Կատարվեց հետաքրքիր ներկայացում սորտերի (աշխարհի տարբեր անկյուններից ծագող) Բուլղարիայի տեղական պայմաններին կլիմայավարժեցման մեթոդների վերաբերյալ։ Դաշտային այցը շարունակվեց Վառնայի կառավարման համալսարանի խոհարարական արվեստի ինստիտուտ այցելությամբ, որտեղ խոհարարները հյուրերին ներկայացրեցին տեղական գյուղատնտեսական արտադրանքն օգտագործելու հնարավորությունները՝ ագրոպարենային շղթայի խելացի կառավարման և արտադրանքի սեզոնայնության վրա կենտրոնանալու միջոցով: Վերջապես, այցելու գործընկերները դիտարկեցին DABS-ի փորձարարական դաշտը և միջոցառումն ամփոփեցին արդյունքների ճշգրտման և փոխանցման վերաբերյալ համատեղ քննարկմամբ: Դաշտային հաջորդ այցը կկայանա Թուրքիայում, 2022 թվականի հունիսին, որտեղ հյուրընկալող գործընկերը կցուցադրի Թեքիրդաղի մարզում  ԿԽԳ գործելակերպերի կիրառմամբ ընկույզի և արևածաղկի աճեցման մոդելները։

AGREEN 1st Field trip_BG_30-31.05.22-AGENDA-v1

 83 total views,  1 views today