Հունաստանում AGREEN նախագծի շրջանակում կազմակերպվել է ազգային մակարդակում իրազեկվածության բարձրացման միջոցառում

Առցանց հարթակում երեքշաբթի՝ 2021 թ. մարտի 23-ին, Հունաստանի մեր գործընկեր Անատոլիկի S.A-ն անցկացրել է AGREEN նախագծի իրազեկվածության բարձրացմանն ուղղված ազգային միջոցառում։ Այդ միջոցառմանը մասնակցել են շահագրգիռ կողմերի 70 ներկայացուցիչ և հասարակության լայն շերտեր։
Միջոցառումն անցկացրել է Թերմի քաղաքապետարանը և Կենտրոնական Մակեդոնիայի տարածաշրջանային զարգացման ֆոնդը։ Հանդիպմանը մասնակցել են տեղական և տարածաշրջանային իշխանությունները, ակադեմիական հաստատությունները, ուսումնական կենտրոնները, ՍԱՀ գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողները, գյուղատնտեսական կոոպերատիվները, զարգացման գործակալությունները, գիտահետազոտական ինստիտուտները և պալատները։

Առաջին փուլը սկսեցին Անատոլիկի S.A-ի ներկայացուցիչներ՝ տիկին Անաստասիա Ռիզոպուլուն և տիկին Վասիլիկի Պապադոպուլուն։ Նրանք ներկայացրեցին AGREEN նախագիծը, նախագծի հիմնական նպատակներն ու միջոցառումները, ինչպես նաև դրա կապը կլիմայի փոփոխության և գյուղատնտեսությանը հասցվող հետևանքների հետ։

ԷԼԳՈ ԴԻՄԻՏՐԱ գյուղատնտեսական ինստիտուտի հետազոտող դոկտոր Գեորգիոս Նտինասը ներկայացրեց կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության և արտադրված ապրանքների ավելացված արժեքի հետ կապված գործընթացի հայեցակարգը, որն օգտագործում է կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության սկզբունքները։

Սալոնիկիի Արիստոտելի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի պրոֆեսոր Պանայոտա Սերգակին խոսեց ագրոպարենային ոլորտում տեղական և սերտիֆիկացված արտադրանքի հաշվին ֆերմերների դիրքերի ամրապնդման հնարավորության և դրա հետ կապված կոոպերատիվների դերի մասին։

Առաջին փուլը ավարտվեց կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության արտադրանքի գների, շուկայի մրցունակության, ինչպես նաև սպառողների նախասիրությունների քննարկմամբ։

Պարոն Գեորգիոս Զիանկասը՝ Սալոնիկիի
տարածաշրջանային ստորաբաժանման զարգացման գործակալության ներկայացուցիչը, ներկայացրեց SuWaNu «Հորիզոն 2020» նախագծի գործունեությունն ու արդյունքները։ Այդ նախագիծն ուղղված է գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ժամանակ վերականգնված ջրի և դրա սննդայնության տեխնոլոգիաներին և մեթոդաբանությանը։

Երկրորդ փուլը նվիրված էր կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության լավ պրակտիկաներին։ Այնուհետև հաջորդել է երկու գործընկեր երկրների՝ Վրաստանի և Հայաստանի լավ պրակտիկաների ներկայացումը։ Վրաստանի Էլկանա կենսաբանական ֆերմերային ասոցիացիայի ներկայացուցիչ տիկին Մարիամ Ջորջաձեն, ներկայացրեց այն գործողությունները, որոնք Էլկանան իրականացնում է տեղական սորտերի պաշտպանության և տարածման համար, ինչպես նաև կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության մեջ գյուղական տարածքների կենսաբազմազանության կարևորությունը։

Այնուհետև հաջորդեց Հայաստանում «Չրի տուն» գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիր Աննա Հովհաննիսյանի շնորհանդեսը։ Տիկին Հովհաննիսյանը վերլուծեց «Չրի տուն» կոոպերատիվի շրջանաձև բիզնես մոդելը՝ արտադրված ապրանքները, մշակման և փաթեթավորման ընթացակարգը, ինչպես նաև ապրանքի առևտրային բաշխման փիլիսոփայությունը։

Երկրորդ փուլը ավարտվեց Վասիլիկի գյուղատնտեսական կոոպերատիվի լավ պրակտիկայով, որն հանդիսանում է նախագծի կից գործընկեր ։ Պարոն Դիմոստենիս Ստատիսը ներկայացրեց կոոպերատիվի նախաձեռնությունները կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության շրջանակում և անդրադարձավ շրջանաձև տնտեսության գործունեությանը, որն իրականացվում է մի խումբ արտադրողների կողմից, որոնք աճեցնում են հունական ծագման լոբազգիներ։

AGREEN նախագծի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված հունական միջոցառումն ավարտել է իր խնդիրները՝ մասակիցներին տեղեկացնելով նախագծի շարունակականության և կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության վարման վերաբերյալ՝ հաշվի առնելով այն միջավայրը, որն ուղղված է գյուղատնտեսական մասնագիտությունների մեջ ընդգրկված ֆերմերներին խրախուսել զբաղվելու որակյալ և անվտանգ ապրանք արտադրելով և միառժամանակ բարձրացնելով իրենց ձեռներեցությունը և եկամուտները:

Loading