Փետրվարի 19-ին AGREEN-ի փորձագետները հավաքվել են, որպեսզի գործարկեն GA T3 աշխատանքային երրորդ փաթեթը, որն իրենից ներկայացնում է Սևծովյան ավազանում ինտերնետ կապակցվածության միջոցով տեղեկատվության փոխանակում և ուսուցանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության շրջանակում:
Այս խմբի միջոցառումները նպատակ ունեն ամրապնդել համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանում։ Այս համագործակցությունը ներառում է տվյալ տարածաշրջանի գյուղատնտեսության կայուն զարգացումը և պահպանումը, և այս հարցերով զբաղվող ֆերմերների, գործարարների մասնագետների փոխադարձ ուսուցումը, տեղեկատվության փոխանակումը ինտերնետին միանալու միջոցով։ Աշխատաժողովի շրջանակում անցկացվեցին քննարկումներ AGREEN ինտերնետ-հարթակի կառուցվածքի ընդունման վերաբերյալ։ Երկխոսությունների նպատակն էր գործընկերների ակնկալիքների և գաղափարների պարզաբանումը մատուցվող ծառայությունների փաթեթի վերաբերյալ թվային գործիքների միջոցով։
Մեզ հետ էր նաև ծրագրային ապահովումը իրականացնող ընկերության ներկայացուցիչը, որպեսզի աջակցի փորձագետների աշխատանքին և հարցերի լուծմանը՝ համաձայն հնարավոր տեխնիկական լուծումների։
Սպասվում է, որ հարթակը կսկսի գործել 2021 թ. վերջին։