[vc_row][vc_column][vc_column_text]Կոնստանցայի Օվիդիուս համալսարանի բնական և գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետը հրավիրում է ձեզ մասնակցելու տեղական գործարար աշխատաժողովին, որը կներկայացնի «Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» նախագծի (AGREEN նախագիծ) շրջանակում կազմակերպված առցանց հարթակը՝ հարակայուն գյուղարտադրողներին փոխկապակցելու և Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսությունը խթանելու նպատակով (AGREEN հարթակ)։
Աշխատաժողովը տեղի կունենա ժամը 11:00-ից մինչև 20:00-ն՝ կես ժամ ընդմիջումով՝ 14:30-15:00:
Մուտքը ազատ է․ միացեք և ձեռք բերեք դասախոսների առաջարկելիք բոլոր գիտելիքները:
Աշխատաժողովը տեղի կունենա չորեքշաբթի՝ 2022 թվականի մարտի 23-ին, ժամը 11:00-ից՝ դեմ առ դեմ և առցանց ձևաչափով: Անցկացման վայրը գտնվում է Կոնստանցայում՝ Մամայա 124, E21 սենյակ։
Առցանց հանդիպմանը կարող եք մասնակցել այս հղումով։
Ստուգեք հանդիպման ժամանակացույցը անգլերենով:
[pdf-embedder url=”https://agreen-project.eu/wp-content/uploads/2022/03/Invitation-and-Agenda-for-local-workshop-for-presenting-the-platform-in-EN.pdf” title=”Invitation and Agenda for local workshop for presenting the platform in EN”][/vc_column_text][/vc_column][/vc_row]