Page ARCHIVE

AGREEN Ծրագրի արդյունքների գրքույկ

AGREEN նախագիծը մոտենում է իր ավարտին, սակայն մեր ջանքերը շարունակվելու են՝ խթանելու և նպաստելու Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության զարգացմանն ու կիրառմանը:

Read more
7Հնս

«Հարմոնի ֆարմ» գյուղատնտեսական ընկերություն

«Հարմոնի ֆարմ» գյուղատնտեսական ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին Շիրակի մարզի Առափի համայնքում՝ մարզկենտրոն Գյումրիից 2 կմ հեռավորության վրա։ Տնտեսությունը զբաղվում է բարձրարժեք խոտաբույսերի, համեմունքների, թեյաբույսերի, դեղաբույսերի, հատիկաընդեղենների, ինչպես նաև սերմերի արտադրությամբ և վերամշակմամբ: Ընկերության գլխավոր նպատակներից մեկը Շիրակի մարզում կանաչ գյուղատնտեսությունը զարգացնելն է։ Այն նաև նպատակաուղղված է հնարավորություն տալ գյուղատնտեսությամբ զբաղվողներին գործնականում տեսնել և շոշափելի կերպով զգալ կանաչ գյուղատնտեսության ներուժն ու հեռանկարները, ինչպես նաև ունենալ փորձի փոխանակում:

Read more
19Մյս

«Օրգանական Հայաստան» Գյուղատնտեսական ասոցիացիա ՀԿ

Վերջին տարիներին օրգանական գյուղատնտեսությունը առավել մեծ թափով է սկսել տարածում գտնել աշխարհում, որից անմասն չի մնացել նաև Հայաստանը։

Read more
19Օգս

«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ

2011թ․-ին օրգանական թափոնների վերամշակումը Հայաստանում իրագործելի դարձավ շնորհիվ «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ-ի, որը հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն է։ Այդ օրգանական թափոնները վերամշակելով ստացվում են տարատեսակ օրգանական կենսածին պարարտանյութեր և հողի բարելավիչներ: «ՕՌՎԱԿՕ» ընկերության խելացի գյուղատնտեսության հիմնական բանաձևը կալիֆորնիական կարմիր որդերն են, որոնց միջոցով օրգանական թափոնների վերամշակումից ստացվող մաքուր կենսահումուսն էլ (որդակոմպոստ) հանդիսանում է այդ օրգանական կենսածին պարարտանյութերի հիմքը, որով էլ մշակվում են օրգանական և կանաչ տնտեսությունները։

Read more
17Օգս

«Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ)

«Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ Հայաստանում» (ՖՐՈՒՏԵՆԻԱ) ծրագիրն իրականացվում է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի (ԱՀԿՄԿ) (www.icare.am) կողմից Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) համաֆինանսավորմամբ։

Read more
11Օգս

Համաժողով Կոնստանցայի Օվիդիուս համալսարանում ՝ «Երկրի օր՝ մեր ամենօրյա մոլորակը» խորագրով

2022 թվականի ապրիլի 13-ին մեր ռումինացի գործընկեր Կոնստանցայի Օվիդիուս համալսարանի (ԿՕՀ) Բնական և գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետում կայացավ «Երկրի օր՝ մեր ամենօրյա մոլորակը» միջոցառումը:

Read more
19Ապր

Տիկին Նատալյայի ծաղիկների առանձնահատկությունները

Ծաղիկների մշակությունը պարզապես աշխատանք չէ․ դա ապրելակերպ է։

Read more
19Ապր

ԱՊՐԻԼԻ 22՝ ԵՐԿՐԻ ՕՐ, ՀԱՐԳԵՆՔ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՕՐ:

Կոնստանցայի Օվիդիուս համալսարանի բնական և գյուղատնտեսական գիտությունների ֆակուլտետը հրավիրում է ձեզ մասնակցելու «Երկիր՝ մեր ամենօրյա մոլորակը» խորագրով համաժողովին, որը կազմակերպված է«Անդրսահմանային դաշինք հանուն Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի և կանաչ գյուղատնտեսության» (AGREEN) նախագծի շրջանակում:

Read more
11Ապր

Նախագծի Ղեկավար և գնահատող հանձնաժողովի 4-րդ աշխատաժովը և Փորձառության համայնքի Փորձառության համայնքի համակարգողների հանդիպում

Նախագծի Ղեկավար և գնահատող հանձնաժողովի 4-րդ աշխատաժովը և Փորձառության համայնքի համակարգողների հանդիպումը տեղի է ունեցել մարտի վերջին՝ դեմ առ դեմ ձևաչափով՝ Կոնստանցայի Օվիդիուս համալսարանում (Ռումինիա)։ Հանդիպմանը մասնակցեցին AGREEN նախագծի բոլոր գործընկեր երկրների՝ Բուլղարիայի, Ռումինիայի, Վրաստանի, Հայաստանի, Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները:

Read more
31Մրտ

AGREEN-ը մշակում է մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ Սևծովյան ավազանում խելացի և կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվող երիտասարդ ձեռներեցների համար

Մշակման փուլում է AGREEN նախագծի շրջանակում «Ձեռներեցությունը Սևծովյան ավազանում կլիմային ուղղված խելացի գյուղատնտեսության համար» վերապատրաստման դասընթացը: 2022 թվականի մարտի 17-ին նախագծի գործընկերների անունից դասընթացի մշակման նպատակով նշանակված փորձագետների մասնակցությամբ կազմակերպվեց առցանց աշխատաժողով։ Մշակողների հիմնական խնդիրներից մեկն էր ուսումնական պլանի ամբողջականացումը, որը կդրվի դասընթացի հիմքում  և համահունչ կլինի գործընկեր երկրների ազգային օրենսդրության առանձնահատկություններին և պահանջներին: Կոնսորցիումի նպատակն է լինելու գտնել դասընթացի այն ճշգրիտ ձևաչափն ու կառուցվածքը, որ այն ճանաչելի լինի բոլոր գործընկեր երկրների կրթական և վերապատրաստման համակարգերում:

Read more
18Մրտ